Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցուցամոլութիւն եւ մասամբ նորին

20/07/2023
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երէկ այս նկարին հանդիպեցայ ֆէյսպուքի հարթակին վրայ: Կատարուածէն անտեղեակ ընթերցողին համար նախ յստակացնեմ, որ ըստ երեւոյթին, երեխայի մը մկրտութեան արարողութեան հետ առնչուած նկար է, Անթիլիաս, Լիբանան եւ ո՛չ Կիլիկիոյ թագաւորի մը օծման կարգի յաւերժացումը…:
Նաեւ յիշեցնեմ, որ նման պատկառելի ներկայութիւն տուեալ արարողութեան մը համար, անպայմանօրէն ձրի «հաճոյք» մը չէ…:

Առաւել եւս, շեշտեմ, որ այս բանը կը պատահի Լիբանանի տնտեսական ճգնաժամի օրերուն, մինչ այլ երեխաներ հացի են կարօտ իսկ Արցախը ամիսներէ ի վեր պաշարուած է, ուր սկսած են գրանցուիլ սնունդի պակասի հետեւանքով անմեղ երեխաներու մահուան դէպքեր:

Առանց հաստատելու, կ՛ենթադրեմ, որ մկրտութեան նման արարողութեան մը յաջորդած ըլլալու է «յաւուր պատշաճ»ի խնճոյք մը: Պարզապէս կը յուսամ, որ տուեալ հաւանական խնճոյքին ընթացքին օղիի բաժակները վեր՝ հեռակայ հայրենասիրութեան զգացական խօսքեր ու Արցախին կենացը խմելու կեղծիք տեղի ունեցած չըլլայ…:

Շատ բան չունիմ աւելցնելու, բացի ցաւով նշելէ, որ կատարուածը հաւատքի հետ որեւէ առնչութիւն չունի, այլ՝ մեղքի համազօր ցուցամոլութիւն մըն է, որմէ դժբախտաբար շատեր կը տառապին: Կը մնայ հարց տալ, որ այս պարագային մեղքը նման ծախսեր յանձն առնողի՞նն է, թէ՞…

Իսկ նկարին մէջի հոգեւոր հայրերուն պէտք չէ՞ յուշել, որ ամէն պարագային կրնային ներկայ ըլլալով հանդերձ նուազագոյնը գոնէ այսպէս չնկարուիլ, որովհետեւ կ՛ենթադրեմ, որ ճոխութիւն պիտի ըլլար յուսալը, որ անոնք ունենային այն գիտակցութիւնը, թէ իրենց պարտականութեան մէջ կ՛իյնայ սերունդները դաստիարակելը, նման ցուցադրական բաներէ հեռու մնալը: Պէտք չէ՞ նաեւ ցաւով մտածել, որ այս պարագային մեր դպրոցներն ու եկեղեցին ձախողած են մտային ու հոգեւոր դաստիարակութիւն ջամբելու իրենց առաքելութեանը մէջ:

Աւարտին ըսեմ, թէ այս առիթով սոյն նկարէն աւելի յստակ եւ ցցուն նկարներ ալ հրապարակուած էին, որ զանց կ՛առնեմ, այստեղ հրատարակելով նկարչական որակով ամենաանյստակը միայն, որովհետեւ, ցաւօք, քննադատութեանս ենթակայ նկարին մէջ վարդապետներու շարքին կան եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ, որոնք նաեւ համայնքներու առաջնորդներ են… :

Վերջապէս այս ամէնէն անտեղեակ անմեղ երախային հոգեկանն է, որ զիս կը մտահոգէ, որովհետեւ որպէս Մարդ լաւ դաստիարակութեան մը պարագային ան ապագային շա՜տ կրնայ ամչնալ այս նկարին գոյութեամբ, որուն համար իր ծնողքն ու իր առաքելութենէն շեղած համակարգն է պատասխանատուն:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

«Զարթօնք» Լիբանան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հերթական անգամ վարչապետի աշխատակազմին հատկացվում է խոշոր դրամական միջոց, այս անգամ 562 մլն. դրամ. «Լույս» հիմնադրամ

Հաջորդ գրառումը

Ովքեր մեխեր են խփում Արցախի մարմնին, մեխեր են խփում իրենց հոգու և ապագայի մեջ. Դավիթ Բաբայան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
ՌԱԿ մամուլ

«Մեռած Ձիու Տեսություն»

23/01/2025
Հաջորդ գրառումը

Ովքեր մեխեր են խփում Արցախի մարմնին, մեխեր են խփում իրենց հոգու և ապագայի մեջ. Դավիթ Բաբայան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական