Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարտականութիւնը Որպէս Շնորհ «Ծախելու» Նուրբ Արհեստը

27/12/2023
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆԵՐՍԷՆ ԴԻՏԱԾ

«Ոդիսական» 7

Լոռիի մարզ, Գյուլագարակ համայնք – Մեր Օրեր

Մերօրեայ սովորութիւն է, Հայաստանի իշխանութեան փորձերը՝ իրենց հիւրընկալած տեղին ու անտեղի միջոցառումներով, հրավառութիւններով, հսկայական տօնածառով, եւ ոչ միայն, տքնիլ զարմացնել թշնամին ու բարեկամը, ներկայանալով որպէս եւրոպական մակարդակի երկիր: Սակայն եկուր տես, որ ներկայացուած կեղեւէն ներքեւ եթէ փորձենք քիչ մը փորփրել, կը յայտնուինք երրորդ աշխարհի՝ ոչ-զարգացած երկիրներու յատուկ ընկերաքաղաքական ամենայետամնաց երեւոյթներու առջեւ:

Վերջերս փորձեցի այցելել Հայաստանի տարբեր շրջաններու համայնքներուն եւ գիւղերու ֆէյսպուքի էջերը, հասկնալու համար, որ ինչ կը կատարուի Հայաստանի մէջ բացի Երեւանի կեդրոնէն կամ Հիւսիսային փողոցէն, որ շատ մը անտեղեակներու հասկացողութեամբ՝ Հայաստանը կը ներկայացնէ:

Հանդիպեցայ հետեւեալ գոհարներուն, որ անշուշտ պարզապէս նմոյշ մըն է տիրող համատարած վիճակէն, որ շատ չի տարբերիր աժան ժողովրդայնութեամբ մը երկիր կառավարելու ամենավատ մոտելէն, որ անշուշտ մեր հայրենիքին ապրած ողբերգութեան ակունքը կը հանդիսանայ:

Կցուած նկարին ձախ կողմով ներկայացուածին գրառումին մէջ կը կարդանք. «ՀՀ հանրապետութեան Լոռիի մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի և Գարգառ վարչական տարածքների փողոցներում իրականացվել են լուսավորության հետ կապված աշխատանքներ. հին լամպերը փոխարինվել են նորերով»:

Այլ խօսքով. տարրական վերանորոգման (maintenance) աշխատանքները որպէս իրագործում կը ներկայացուին: Համայնքապետարանի մը նուազագոյն պարտականութիւնը, որպէս շնորհ կը գովազդուի: Նպատակը՝ մէկ կողմէն ապագայի ընտրութիւններուն քուէներ կորզելն է, որպէս «լաւ» աշխատող աւագանի, միւս կողմէն, գիւղացիին ակնկալութիւնները տարրականի սահմաններուն մէջ պահելու հոգեբանական յատուկ միջոցառում…: Երրորդին մասին, եթէ կայ, խնդրոյ առարկայ աւագանին մեր միտքերը թող լուսաւորէ…:

Աջ կողմի նկարին գրառումը աւելի եւս «դիւցազներգական» (epic) է… «Գյուլագարակ համայնքի Ամրակից բնակավայրի վարչական շենքում կատարվել է դռների վերանորոգման աշխատանքներ, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ»։ Այսինքն նոյնն է եթէ տանտիկին մը հպարտութեամբ հրապարակէ, որ ինք՝ իր նախաձեռնութեամբ լուացած է իր տան սպասքը, կամ տան մաքրութիւնը իրագործած…:

Այսքանով բաւարարուիմ, նախ դարձեալ շեշտելով, որ վերոնշեալը պարզապէս նմոյշ մըն է: Իսկ ինչ կը վերաբերի սոյն երեւոյթին, ապա ուրիշ բան չեմ գտներ բացի ըսելէ՝ ԱՄՕԹ Է:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

«Զարթոնք» օրաթերթ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան Շվեդիայի անդամակցության հարցի պարանն իր բռում է պահում

Հաջորդ գրառումը

Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի բարձրացմանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
ՌԱԿ մամուլ

«Մեռած Ձիու Տեսություն»

23/01/2025
Հաջորդ գրառումը

Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի բարձրացմանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին հայտնում...

ԿարդալDetails

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025

Ինչ է առաջարկում ՀՀ իշխանությունը ստեղծված իրողությունների պայմաններում. Տիգրան Աբրահամյան

22/09/2025

Մոսկվայում կայացած միջազգային ֆորումի մասնակիցները դատապարտել են ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Արցախում

22/09/2025

Թեհրանի Ազատության աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական