Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Յառաջիկայ 8 փետրուարի գործադուլը կենցաղային տագնապի տակ կքող ժողովրդային շարժո՞ւմ Է, թէ քաղաքական ուղերձի հարթակ

04/02/2023
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիբանան կը պատրաստուի 8 Փետրուարին կայանալիք ընդհանուր գործադուլին, որ զարմանալիօրէն ուշացած է, մինչ երկիրը ամէն իմաստով փլուզուած վիճակի մէջ կը գտնուի նաեւ ժողովրդային անհասկանալի լռութեան պատճառով:

Գործադուլի հիմնական պահանջ յայտարարուած է արագօրէն ընտրել Հանրապետութեան նախագահ, պետական հաստատութիւններուն աշխատանքը կանոնաւորելու եւ խնդիրներու լուծման նպաստելու համար։

Այսօր Լիբանանի ֆինանսատնտեսական ճգնաժամի սրութիւնը օրեցօր կը բազմապատկուի: Տոլարի սակը կը սաւառնի սանձարձակ առանց առաստաղի: Տակաւին տոկացող տնտեսական ոլորտներու պատկանող մնացած հաստատութիւններն ալ փլուզման եզրին են: Նոր յայտնի դարձաւ նաեւ, որ բժշկական համակարգին մէջ  տակաւին պետական նպաստ վայելող քաղցկեղի դէմ դեղամիջոցներն ալ պիտի զրկուին անկէ: Կան քայքայուող կրթական ոլորտ, գրեթէ անգոյ պետական ​​հաստատութիւններ, եւ անհեթեթ քաղաքական վէճեր ու խնդիրներ, որոնց ի տես գործադիր իշխանութիւնը անտարբեր է կամ անկարող է լուծումներու մասին մտածելու եւ միջոցներ ձեռնարկելու:

Երկար ժամանակէ ի վեր դժբախտաբար Լիբանանի Աշխատաւորներու սենտիքան եւ անոր յարակից մարմինները  կորսնցուցած են իրենց գոյութիւնը իմաստաւորող՝ Լիբանանի աշխատաւորներուն եւ ժողովուրդին շահերուն եւ իրաւունքներու պաշտպանը հանդիսանալու պաշտօնը եւ վերածուած են քաղաքական որոշ կողմերու կամակատարը: Այս իսկ պատճառով անոնց շարժումները լրջութեամբ չեն ընկալուիր հասարակութեան կողմէ եւ հետեւաբար ամուլ դուրս կու գան:

Իր ձեւին մէջ գործադուլի սոյն կոչն ու կայացումը աւելի քան կենսական է այս հանգրուանին, պայմանաւ որ անոր բովանդակութիւնը կեղծ չըլլայ ու չշեղի ընկերային մակարդակի վրայ իրմէ պահանջուած վարքէն, վերածուելով՝ ընդամէնը քաղաքական փոստարկղի կամ միջոցի, որոշ կողմերուն քաղաքական նպատակներուն ծառայելու:

Կը մնայ յուսալ, որ սոյն գործադուլը նախագահական ընտրութիւնները շուտափոյթ իրականցնելու մղող իր արդարացի կոչով քօղարկուած նպատակ չի հետապնդէր՝ ճնշելու երկրին ընդդիմադիր թեւին վրայ ու անոր պարտադրելու ընդունիլ նախագահական թեկնածու մը, որ կը բաւարարէ իշխող համակարգին բաւարարող անձնաւորութիւն մը կամ անգոյն եւ անհամ կերպար մը, որ կրնայ նպաստել 6 տարիով եւս երկարաձգելու Լիբանանի վրայ իր զէնքով ինքզինք պարտադրող ներքին կողմի մը սանձարձակ իշխանութիւնը:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

«Զարթոնք» օրաթերթ, Լիբանան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Erik Bazinyan Edges Alantez Fox Via Majority Decision, Thursday Night

Հաջորդ գրառումը

Արամ Սիմոնյանի կինն ու դուստրերը հրավիրվել են դատախազություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կոչ՝ կասեցնելու Հայ Առաքելական Եկեղեցւոյ եւ իշխանութեանց յարաբերութիւնները դէպի քանդում առաջնորդող սանձարձակ ներկայ ընթացքը

29/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
Հաջորդ գրառումը

Արամ Սիմոնյանի կինն ու դուստրերը հրավիրվել են դատախազություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական