Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր Ուշադրութիւնը Հիմնականէն Շեղել Փորձելու Նուրբ Արուեստը եւ Ոչ Միայն

27/12/2022
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի տես Ստեփանակերտի «Վերածնունդ» հրապարակին վրայ Կիրակի 25 Դեկտեմբերին կայացած Արցախահայութեան բողոքի տպաւորիչ հանրահաւաքին, Ազրպէյճանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քերիմլի հետեւեալ գրառումը ըրած է ընկերային համացանցի իր էջին վրայ. «Ստեփանակերտի մէջ տեղի ունեցած նախկին բազմամարդ հանրահաւաքի ժամանակ մենք մեզ կը սփոփէինք՝ ըսելով, որ հաւաքին մասնակիցներուն մեծամասնութիւնը բերուած են Հայաստանէն։ Հիմա ճանապարհը փակ է։ Ոչ ոք չի կրնար Հայաստանէն ցուցարարներ բերել։ Հիմա ինչպէ՞ս կը պատրաստուինք սփոփել մենք մեզի»:

Մինչ թշնամի կողմը չի թաքցներ իր տպաւորութիւնն ու խոստովանութիւնը, եկէք տեսէք, որ մեր մօտ նոյն օրը նոյն պահուն Հայաստանի Հանրապետութեան «ազգընտիր» Վարչապետին կողակիցը, Արցախի ժողովուրդին պոռթկումին առնչութեամբ, ի՞նչ բովանդակութեամբ գրառում ըրած է, քննադատելով իրենց զաւակներուն ապագային համար պայքարող արցախցի ճարահատ ծնողները.

«… Մեծահասակները երեխաների ձեռքները սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տօնածառների առաջ ու լուսանկարում: Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկահարանում, նրանց մասնակցութեամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում եւ այդ ամենը տարածում են աշխարհով մէկ, որպէսզի խղճահարութիւն յարուցեն…: 3, 4, 5 տարեկան բալիկներին հայրիկներն ու մայրիկները ստիպում են պարզել հետեւեալ բնոյթի թեքստեր. «Բացէք կեանքի ճանապարհը, ես ապրել եմ ուզում», «Կարօտում եմ իմ անհոգ Արցախը», «Մենք այստեղ ենք ուզում միայն ապրել», «Արցախը կայ ու միշտ կը լինի», Արցախը իմ հոգին ու սիրտն է», «Օզումում ճանապարհը բացուի, մամաս պապաս կյան կոխկս», «Ես Ձմեռ պապիկից ոչինչ չեմ ուզում, միայն խաղաղութիւն», «Արցախում կամքի ուժ կա» եւ այլն: Երեխաները չեն տիրապետում տարածաշրջանային խնդիրներին, եւ նրանց մօտ իհարկէ հարցեր կ՛առաջանան»…:

Believe it or not!! (հաւատաք, կամ ոչ) այո՛ հրապարակային վերոյիշեալ գրառումը եղած է իր հայրենի հողին վրայ իր ապրելու իրաւունքին համար պայքարող արցախահայութեան հանրահաւաքին օրը:

Աւելին, նշեալ օրուայ թուականէն ո՛չ շատ առաջ երբ արցախահայութիւնը ցրտահարումի վտանգը կ՛ապրէր, թշնամիին կողմէն յաճախակի կրկնուող կազի մատակարարման ընդհատումին պատճառով, նոյն տիկինը, հանգստաւէտ ու «մօտայիկ» ճինզը հագին, ոտքը ոտքին վրայ դրած ֆութպոլ դիտած պահուն, իր բնակավայրին շքեղութիւնն ու պերճանքները, կրակարանին ջերմութիւնն ու մոմերով ստեղծուած մտերմիկ(cozy) մթնոլորտը  ինսթակրամի իր անձնական էջին վրայ տեղադրած տեսերիզով կը հրապարակէր…:

Արհեստավարժական իմ համեստ կարողութիւններէս վեր է վերլուծել վերը նշուած պարագան:  Հայ ժողովուրդին համար այս ճակատագրական օրերուն, նման՝ հրապարակումներ կատարելը, ֆութպոլային անհոգ եւ ջերմ մթնոլորտի ցուցադրութիւն ընելը, կատուներու համար գիրք կարդալը, իրենց ապագային համար պայքարող փոքրիկներուն ծնողները քննադատելը, եւ մասամբք նորին, չեմ գիտեր եթէ միամտութի՞ւն է, հոգեկան որոշ շեղումներու երեւոյթներու ցուցանիշեր են, թէ յատուկ մշակուած թշնամական արհեստագիտական միջոցներ, որպէսզի մեր ուշադրութիւնը աւելի կարեւորէն շեղեցնեն, կամ մարդոց հոգեկան հաւասարակշռութիւնը խանգարեն ու աւելի եւս նսեմացնեն մեր ժողովուրդին արդէն իսկ գրեթէ ոչնչացած մարդկային արժանապատուութիւնը:

Ինքզինք յարգող պետութիւններուն առաջին դէմքերը պէտք է զգան իրենց ժողովուրդին բազկերակը ու շարժին այդ ժողովուրդին զգացումներով ու մտածմունքներով։ Անոնք եթէ նոյնիսկ տարբերակուող կարծիքներ ունին, իրաւունք չունին, օրիժինալութեան տպաւորութիւն ձգելու միտքերով հանդէս գալ:

Նոյն ծիրէն ներս կայ նոյնքան ահաւորը: Վերոյիշեալ նոյն օրերուն եւ պահուն, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր, ՀՀ Վարչապետին կողակիցին հարազատ եղբայրը ընկերային համացանցի իր մէկ էջին վրայ հետեւեալը հրապարակած էր: Հրապարակումին նկարը այստեղ կը ներկայացնեմ, առանց իմ կողմէ մեկնաբանութեան.

Ես չեմ գիտեր մեր ազգին գլխուն եկած պատմական այս թիւրիմացութեան պահը ինչպէ՞ս, ե՞րբ եւ ի՞նչ գինով պիտի աւարտի, սակայն մէկ բանին վստահ եմ, որ Արցախէն եւ իր քաջարի ժողովուրդէն  մենք ուժ կը ստանանք: Արցախը մեր յաղթանակի եւ ազգային արժանապատուութեան խորհրդանիշն էր եւ այդպէս ալ պիտի մնայ յաւիտեան:

Աւարտին, եւ ի հեճուկս եւ ի պատասխան բոլոր կասկածողներուն, շեղողներուն, եւ թշնամիին, այստեղ կը կցեմ սոյն ոգեշունչ նկարը.

Կեցցե ազատ եւ անկախ Արցախի Հանրապետութիւնը:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

«Զարթօնք» թերթ, Լիբանան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիգրան Պետրոսյանը ռուս խաղաղապահների ներկայացուցչի հետ հանդիպել է

Հաջորդ գրառումը

Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ․ հայտարարություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
ՌԱԿ մամուլ

«Մեռած Ձիու Տեսություն»

23/01/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ․ հայտարարություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորիգի կենտրոնը» Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի՝ հոկտեմբերի 8-ից ի 12-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ուսումնասիրություն է արել, ըստ...

ԿարդալDetails

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական