Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մահացածին Մասին Կամ՝ Լաւը, Կամ՝ Ոչինչ, ԲԱՑԻ ՃՇՄԱՐՏՈՒԹԵՆԷՆ

08/07/2023
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերնագիրը ժողովրդային յայտնի խօսք մըն է, որ մեր այսօրուայ սիւնակին նիւթին համար հարկ եղաւ փոխ առնել:

Արդարեւ, յետմահու մարդու մը երկնային կեանքին ընթացքին տածած վարքին ու կատարած գործին մասին վատաբանութիւնը ընելը եթէ անպատշաճ է, ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ սակայն պարտաւորիչ է ըսել: Հակառակ պարագային հասարակ մահկանացուներս պատասխանատուութեան գիտակցութիւնը կը կորսնցնենք: Առ այս, յոյս կ՛ունենանք, որ մեր մահուամբ ամէն վատ բան կը ջրուի ու մնացողները բարոյական ինչ, որ սխալ ըմբռնուած սկզբունքներէ ելլելով կը խուսափին մեր վատ բաները մատնանշելէ:  

Սակայն ըստ իս կայ մէկ պարագայ միայն, ուր մեռնելով կարելի է տուեալ մարդուն կենսագրութիւնը սրբագրել: Այս կը պատահի երբ մարդս կը զոհուի իր պապերուն Հայրենիքին ու պատկանած Ազգին սիրոյն եւ իր մահը կը ծառայէ նշեալ գերագոյն արժէքներուն գոյատեւման:  

Երկու շաբաթ առաջ, Հայաստանի մէջ, սրտի կաթուածէ մահացաւ անձ մը (որուն մահուան դէպքը վստահաբար անմիջապէս վերը նշուած պարագաներէն չէ անշուշտ): Մահացողը՝ ՀՀ Ազգային Ժողովին մէջ ՔՊ-ական պատգամաւոր՝ Վիգէն Խաչատրեանն էր: Իր մահուան լուրը առիթ հանդիսացաւ չափազանց հակասական կարծիքներով իր կեանքին ու գործին մեծամաշտաբ քննարկմանը: Այս բանը լայն տարողութեամբ շարունակուեցաւ, ինչպէս Ազգային Ժողովին մէջ տեղի տալով անհեթեթ քաշքշուքի: Քննարկումները անսահման էին հայկական պաշտօնական լրատուական միջոցներուն, թէ ընկերային համացանցի հարթակներուն վրայ:

Հետեւաբար, ինչպէս հայկական լուրերով հետաքրքրուած ամէն մարդ, ակամայ իմ կարգիս ես ալ ականատես ու ականջալուր հանդիսացայ յետմահու աննախադէպ երեւոյթի մը, որ իմ կենսափորձիս ընթացքին բնաւ չէի հանդիպած:

Փորձեցի չիյնալ վերոյիշեալ հակասական կարծիքներու յորձանուտին մէջ, իմ կարգիս գովերգելով կամ վարկաբեկելով մահացած անձը:

Մնաց սակայն որպէս փաստացի ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ  այստեղ թուել, Վիգէն Խաչատրեանին վերջին տարիներուն՝ իր հասուն տարիքի կենսագործութեան ընթացքին արտայայտած շարք մը միտքերն ու կեցուածքները, մեր ընթերցողներուն հայեցողութեան ու խիղճին ձգելով զանոնք ընկալելը որպէս ԼԱՒԸ կամ ՎԱՏԸ.

  • «88-ի շարժումը բերեց նրան, որ Ղարաբաղը հայաթափուեց…Տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ թերևս ճիշտ չի եղել «Ղարաբաղը Ազրպէյճանի կազմում ապագայ չունի» գաղափարը»: (Վ. Խ. – 14.04.2022)
  • «Հայաստանն առանց Արցախի ապագայ չունի» թէզը շատ վտանգաւոր է»: (Վ. Խ. – Հոկտեմբեր 2021)
  • «Բացի ձեզանից եւ Արցախից ոչ ոք Արցախի տարածք չի ընդունում: Ոչ ոք։ Ես իհարկէ չեմ ընդունում: Եթէ դուք ուզում էք, որ Ազրպէյճանը երկրորդ պատերազմը Հայաստանի հետ սկսի, եկէք յայտարարենք դա»։ (Վ. Խ. – Հոկտեմբեր 2022)
  •  «Եթէ Հայաստանը նախապէս իր պայմաններն Ազրպէյճանին հնչեցնի, այդպէս կ՛օգնի մեր դէմ հակափաստարկներ հաւաքագրել և գործել, ինչը սխալ է» (Վ. Խ. – Մարտ 2022)
  •  «Ազրպէյճանի կազմում չի նշանակում անկարգավիճակ, դա էլ է կարգավիճակ» (Վ. Խ. – 14.04.2022)
  • «Անհասկանալի է, երբ Ղարաբաղի հանրահաւաքում պահանջներ է ներկայացւում Հայաստանից․ ՀՀ-ից պահանջելու իրաւունք ունեն ՀՀ քաղաքացիները»: (Վ. Խ. – Նոյեմբեր 2022)
  • «Ցանկացած շփում Ազրպէյճանի ղեկավարի հետ պէտք է համարել առաջընթաց»: (Վ. Խ. –23.05.2022)
  • «Հայաստանը չունի այն ուժը, որ Ղարաբաղը հեռացնի Ազրպէյճանից: Ասում են՝ Ղարաբաղը տալիս էք Ազրպէյճանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս»։ (Վ. Խ. – 09.11.2022)

Շարքը երկար է, սակայն բաւարարուինք մտքի այս «գոհարներով»: Ի դէպ այստեղ նշուած վերջին յայտարարութիւնը Ազրպէյճանական լրատուամիջոցները ամենայն փութկոտութեամբ տարածեցին օրին (տես նկարը) շնորհակալութեան եւ գովասանքի խօսքեր յղելով Խաչատրեանին…: Այս ալ Ճշմարտութիւն է՛:

07 07. 23

«Զարթօնք», Լիբանան

գլխավոր խմբագիր՝ Սևակ Հակոբյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո. ՀՀ ՄԻՊ

Հաջորդ գրառումը

11 հազար դասալիք ունենք, կանայք երջանիկ չեն, Արցախը գլխացավանք է… սրանք լուրջ վտանգներ են. Ռուբեն Վարդանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
ՌԱԿ մամուլ

«Մեռած Ձիու Տեսություն»

23/01/2025
Հաջորդ գրառումը

11 հազար դասալիք ունենք, կանայք երջանիկ չեն, Արցախը գլխացավանք է... սրանք լուրջ վտանգներ են. Ռուբեն Վարդանյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական