Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հնամյա վեհարան» Հայոց Հայրապետներու «Առանձնատան» Մէջ

24/12/2023
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արքունի ոչ մէկ պալատ, իշխանական ու նախարարական ոչ մէկ տուն պահպանուած է մեր նախնիներէն, հզօր թագաւորներէն, իշխաններէն, սպարապետերէն, անոնց զէնքուզրահէն, սաղաւարտներէն, զարդեղէններէն եւ միւս իրերէն։ Միայն եւ ընդամէնը մի քանի մական, սուր, կնիք ու ոսկեդրամ, մի քանի ձեռագիր մատեան եւ Աւետարան՝ աշխարհի զանազան թանգարաններու մէջ ցուցադրուած։ Թշնամիներու առաջին եւ յաճախ կործանիչ հարուածը հասած է պետական-քաղաքական իշխանութիւններուն, սուրին սուրով պատասխանողներուն, ֆիզիքական ուժ ունեցողներուն։ Ու մխիթարական է, որ գոնէ հոգեւոր իշխանութիւնը, խզումներով ու, երբեմն, թափառելով հանդերձ՝ մնացած է կանգուն՝ միշտ վերադառնալով հոն, ուր Տեսիլքը իրականութիւն դարձած է՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Մայր տաճար ու Վեհարան, խորհրդանշելով մեր ժողովուրդին վերապրելու հրաշքը։

Այդ հրաշքին վկայութիւնները մենք կարող ենք գտնել Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով եւ օրհնութեամբ օրերս լոյս տեսած պատկերագիրք-ալպոմին մէջ, որուն 273+ մեծադիր էջերուն մէջ ամփոփուած են յատկապէս վերջին՝ գրեթէ երեք դարերու մեր մեծ Հայրապետներուն յիշատակները՝ պատմական լուսանկարներու, անձնական իրերու եւ արուեստի գործերու վերարտադրութեանց միջոցով, սկսելով Ղազար Ա. Ջահկեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնութեամբ 1741-ին կառուցուած ու կահաւորուած հին, պատկերագիրքի հեղինակին՝ Տ. Ասողիկ աբեղայ Կարապետեանի բնորոշմամբ՝ Հնամեայ Վեհարանի օրերէն։ Վեհարան ըսելով պէտք է հասկնալ ոչ միայն շէնք-շինութիւն եւ կահ-կարասի, այլ նաեւ՝ հոգեւոր իշխանութեան գլխաւոր գրասենեակ, ժողովատեղի, հիւրասենեակ, ամենօրեայ աշխատավայր, կաթողիկոսներու կեցավայր եւ անձնական ու նուիրաբերուած իրերու թանգարան։

Վեհափառ Հայրապետի օրհնութեան գիրով, մեկենասին՝ ՀԲԸՄիութեան նախագահ Պերճ Սեդրակեանի եւ կազմող հեղինակին յառաջաբանով բացուող գիրք-ալպոմին 252 մեծադիր էջերուն վրայ բծախնդիր եւ հմուտ ընտրութեամբ ներկայացուած են հայկական ձեռարուեստի եւ գրարուեստի հրաշալի գործեր. եկեղեցական զգեստներ, խոյրեր, թագեր, ուրարներ, եմիփորոններ, պանակէներ, լանջախաչեր, ձեռքի խաչեր, ասաներ, մատանիներ, միւռոնաթափեր, հողաթափեր, Ս. Սեղանի ծածկոցներ, գորգեր, ճարմանդներ, սկիհներ, բուրվառներ, քշոցներ, թանկարժէք սրուակներ, յախճապակեայ սպասք, մասնատուփեր, ջահեր, լամբեր, մոմակալներ, նոյնիսկ՝ շարժական վառարաններ ձմեռը տաքնալու համար, ձեռագիր մատեաններու դրուագեալ կազմեր, Յովնաթանեաններու երեք սերունդներու գեղանկարներ, ցարական հաստատագիրներ, հայրապետական կոնդակներ եւլն։

Բոլորն ալ՝ ոսկեգործութեան եւ արծաթագործութեան բացառիկ նմոյշներ։ Բոլորն ալ՝ հայրապետական պատկանելիութեամբ ի մի բերուած, բոլորին տակ հայերէն, ռուսերէն, անգլերէն եւ ֆրանսերէն շատ հակիրճ բացատրութեամբ՝ ստեղծման թուականներով եւ վայրով՝ Չինաստան, Հնդկաստան, Կ. Պոլիս եւլն։ Ինչպէս ըսուեցաւ՝ բոլորն ալ հայրապետական, բացի մէկէն՝ Ամենայն Հայոց Երաժիշտէն՝ Կոմիտասէն…

Հրաշալի բացառութիւն՝ բացառիկին համար։ Թերեւս առաջին անգամ հոս պիտի տեսնենք Մեծն Կոմիտասի անձնական իրերը՝ գրիչներ, թղթահատներ, գրչատուփ, սրճաման ու գաւաթ, չափ տալու ճիպոտներ։ Տեսակ մը՝ մտերմիկ հանդիպում Սրբազնագոյն Կոմիտասի հետ։

Այս բացառիկ պատկերագիրքին համար, բացի վերը յիշուած անձնաւորութիւններէն, պէտք է շնորհաւորենք մեր հիանալի լուսանկարիչ Զաւէն Խաչիկեանը, ձեւաւորման եւ լուսանկարներու համակարգչային մշակման համար՝ Հասմիկ Մովսիսեանը, թարգմանութիւններու համար՝ Գայիանէ Ալեքսանեանը (անգլերէն), Նիկա Իվանովան (ռուսերէն), Նինա Սրապիոնեանը (ֆրանսերէն), սրբագրիչներ Սառա Անտոնեանը եւ Ժենիա Յակոբեանը, եւ հիացմունք յայտնենք «Տիգրան Մեծ» տպարանի մեզի անծանօթ վարպետներուն՝ montage-ի պատասխանատուէն մինչեւ տպագրիչ, կազմարար ու տնօրէնութիւն։ Այս հատորով անգամ մը եւս կը փաստուի, որ հանգուցեալ Վրէժ Մարկոսեանի ստեղծած տպարան-հրատարակչատունը կը մնայ լաւագոյնը Հայաստանի տպարաններէն, եւրոպական մակարդակի վրայ, որով կրնայ հպարտանալ եւ ճակատաբաց ներկայացնել ներկայ հատորը գիրքի միջազգային բոլոր ցուցահանդէսներուն։

Իսկ այս գրախօսականի աւարտին՝ աւանդութեան մը մասին, որ յոյս պէտք է տածել՝ կը շարունակուի ընդերկար։ 1971-ին էր, որ ՀԲԸՄիութեան յատենի նախագահ, յետագային՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկեանը, Ազգային միւս հերոսին՝ երջանկայիշատակ Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի առաջարկով կը կառուցէր եւ ապա բացումը կը կատարէր Գանձատան։

Անկէ շուրջ կէս դար յետոյ, նոյն Վեհարանը ամբողջովին կը վերանորոգուի ՀԲԸՄ-ի այժմու նախագահի «արդեամբ եւ ծախիւք»։ Յոյս տածենք նաեւ, որ գրախօսուող պատկերագիրքին մէջ եւ անկէ դուրս մնացած ստուարաքանակ այլ արժէքներ իրենց պատշաճ տեղը կը գրաւեն Մայր Աթոռի ընդարձակեալ գանձատուն-թանգարանին մէջ՝ ի տես եւ ի վայելումն հայ եւ օտարազգի այցելուներու, որպէս խօսուն վկայութիւն հայկական բարձր քաղաքակրթութեան եւ հայ ժողովուրդի անմահութեան։

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

«Պայքար», դեկտեմբերի 24

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է վերընտրված Արմեն Մելիքբեկյանին

Հաջորդ գրառումը

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՔՊ-ին ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել. Ցը՜ՄՓ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
ՌԱԿ մամուլ

«Մեռած Ձիու Տեսություն»

23/01/2025
Հաջորդ գրառումը

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՔՊ-ին ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել. Ցը՜ՄՓ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական