Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քերոլայն Քոքսը և Նարեկ Մկրտչյանը քննարկել են ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության գործընթացին առնչվող հարցեր

08/04/2024
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Humanitarian Aid Relief Trust (HART) բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել կազմակերպության գործադիր տնօրեն Սեմ Մեյսոնը, ծրագրերի համակարգող Դեյվիդ Թոմասը, կազմակերպության աջակից Դեյվիդ Ռոդսը, քաղաքական գործիչ Գևորգ Քեփենիկյանը, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Թադևոսյանը։

Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավման ու անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված գերակայություններին՝ նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացը։ Նախարարը խոսել է հայրենակիցներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ՀՀ Կառավարության տեսլականի մասին՝ նշելով, որ վերջիններիս կենսապայմանների բավարարումը շարունակում է մնալ պետության ուշադրության առանցքում։

Ներկայացնելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող աշխատանքները՝ նախարարը մանրամասնել է անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ նախատեսվող քայլերը․ զրուցակիցներն անդրադրարձել են նաև տարեցներին, հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից պատվիրակվող ծառայությունների շրջանակին։ Բարոնուհին նշել է, որ HART-ը ևս պատրաստ է ներգրավվել անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացում։

Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ իրականացվող ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար և պատրաստակամություն հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության զարգացման ուղղությամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Թեհրանից Երևան զենք է տեղափոխվել». Բաքուն հերթական ջղաձգումների մեջ մեղադրում է Իրանին

Հաջորդ գրառումը

Ապրեք տղերք, փաստորեն ամենաֆունդամենտալ խնդիրը «Ուռա՜»–ն էր

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանը հիմա էլ 2 օրով թռչում է Ֆրանսիա

29/10/2025
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի գործընկերոջը

19/10/2025
Պաշտոնական

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Արամ Ա-ի անունից Փաշինյանին փոխանցել է գիրք և նրա օրհնությունը

16/10/2025
Պաշտոնական

Փաշինյանն արդեն Եգիպտոսում է

13/10/2025
Հաջորդ գրառումը

Ապրեք տղերք, փաստորեն ամենաֆունդամենտալ խնդիրը «Ուռա՜»–ն էր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական