Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում. հայտնում են կառավարությունից։
Այսօր նա կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։
Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։





