Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փաշինյանը Պուտինի հրավերով մեկնել էր Մոսկվա, որտեղ Կարմիր հրապարակում հետևել էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի կապակցությամբ տոնական զորահանդեսին: Այնուհետև նա Կրեմլում մասնակցել էր Պուտինի և ԱՊՀ մի շարք ղեկավարների հետ ոչ պաշտոնական նախաճաշին: