Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև մարդասիրական ոլորտը, ինչպես նշված է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին հուլիսի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարևոր է դրական մթնոլորտ ստեղծել հասարակության, փորձագիտական համայնքների, Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդների միջև Ռուսաստանի օգնությամբ երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար՝ ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը լի է դժվարություններով և հեշտ չի առաջ գնում։
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, ինչպես տեսնում և հասկանում ենք, բայց խաղաղությունն այլընտրանք չունի։ Դրա հետ կապված հարցերը քննարկվել են երեկ՝ արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ»,- ասել է նա: