Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շրջանակ:
Դեսպան Հակոբյանն ու պատգամավոր Ազիզին ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխգործակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների հետ: