Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների գործընթացում. Բուրիչ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ 

Հանդիպումներից հետո Բուրիչը X-ում գրառումներ է կատարել՝ նշելով, որ հիանալի հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների գործընթացում։

Մեկ այլ գրառմամբ էլ Բուրիչը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին այսօրվա ջերմ ընդունելության և լավ հանդիպման համար։