Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպումներից հետո Բուրիչը X-ում գրառումներ է կատարել՝ նշելով, որ հիանալի հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների գործընթացում։
Մեկ այլ գրառմամբ էլ Բուրիչը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին այսօրվա ջերմ ընդունելության և լավ հանդիպման համար։