Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բեռլինում ԱԳՆ ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախարարը Հայաստան և Ադրբեջան կմեկնի ուրբաթ առավոտյան, նախ կժամանի Երևան, որտեղ կհանդիպի իր գործընկեր Միրզոյանի հետ»,- ասել է ԱԳՆ խոսնակը։
Բերբոքը ծրագրում ներառված է նաև այցելություն Արցախից բռնի տեղահանվածների տեղավորման կենտրոն:
Նոյեմբերի 4-ին նա կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացիայի օգտին», – ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: