Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակային խաղերի անցկացմամբ որպես հանրություն և պետություն ևս մեկ անգամ շեշտում ենք ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը. Փաշինյան

27/08/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Վերջինիս հետել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մրցույթի մասնակիցները լավագույններից են, քանի որ անցել են նախընտրական դժվարին ճանապարհ՝ առավելագույնս ցուցադրելով իրենց կամային որակները, արհեստավարժությունն ու մարզական հմտությունները:

Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների և Քննչական կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ պայքարում են մի քանի մրցաձևերում:

Մարտական փոխանցումավազքի մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության, երկրորդը՝ Ոստիկանության, երրորդը՝ ԱԱԾ թիմը:

Մրցումներից հետո վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար և շնորհավորել հաղթողներին: «Շատ կարևոր մրցաշար է և պետք է այն զարգացնենք: Մյուս տարի կընդլայնենք մասնակից թիմերի քանակը, հույս ունենք նաև երկրպագուների ավելի մեծ բանակ կլինի, որովհետև տեսանք, որ նրանց ներկայությունը կարևոր է, շատ լավ քաջալերում էին: Նաև, ըստ ցանկության, մյուս տարի պայմաններ կստեղծենք, որպեսզի մասնակիցները Դիլիջանում մի քանի օր անցկացնեն իրենց ընտանիքների անդամների հետ, և նրանք էլ գուցե գան, երկրպագեն»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նման մրցումների կազմակերպման նպատակներին: «Առաջինը՝ ուզում ենք ընդհանրապես մեր՝ որպես հանրություն, պետություն ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը ևս մեկ անգամ շեշտել: Երկրորդը՝ ուզում ենք ինչո՞ւ ոչ այն ծառայողները, ովքեր ունեն հատուկ որակներ, ոչ միայն դրամական, այլև քաջալերման լրացուցիչ խթան ունենան: Ինչո՞ւ ծառայակից ընկերները չիմանան, որ ինքը լավագույններից լավագույնն է: Նաև դրամական խրախուսանք լինի, որն ինչ-որ տեղ ատեստավորման հետ զուգահեռ սոցիալական երաշխիքների մեջ ևս մի բան ավելացնում է: Շատ ուրախ եմ, որ հիմա մի պայմաններում ենք, երբ, ըստ էության, մեր բոլոր ուժային կառույցներում աշխատավարձերի առնվազն կրկնապատկման գործընթաց է տեղի ունենում, իհարկե, Քննչական կոմիտեում և Դատախազությունում 92 տոկոսով, բայց դա էլ նորմալ է՝ հաշվի առնելով, որ այդ երկու կառույցներում բազան համեմատաբար ավելի բարձր էր:

Իհարկե, կան որոշ կառույցներ, որտեղ դեռ ատեստավորումն ամբողջ թափով չի սկսվել, բայց մեզ համար և ինձ համար անձնապես շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությանը ծառայություն մատուցող հատկապես զինվորական և զինվորականին մոտ, իրավակարգի պահպանության ոլորտում աշխատող մեր ծառայողները սոցիալական որոշակի մինիմում ունենան: Շատ դեպքերում, երբ նայում ենք աշխատավարձերին, դա ուղղակի առաջին հերթին դիսկոմֆորտ է Կառավարության համար, որ այդպիսի ծառայություններ մատուցող մարդիկ այդքան ցածր աշխատավարձեր ստանան:

Բայց մյուս կողմից էլ մենք խնդիրն այլ կերպ ենք դնում. խնդիրը դնում ենք, այո, աշխատավարձն առնվազն կրկնապատկելու վրա, բայց նաև պետությունը և հանրությունը պետք է համոզմունք ունենան, որ այդ ծառայողները մի ինչ-որ որակական նշաձող կա, որից ներքև չեն գտնվում հաստատ:

Իսկ ահա բանակային խաղերով, ովքեր այդ որակական նշաձողից վերև են՝ նրանք լավագույններից լավագույնի տիտղոսը կարող են ունենալ, ինչը, կարծում եմ, անձնապես էլ, կոլեկտիվի մեջ էլ, ընտանիքում էլ է հաճելի և լրացուցիչ մի խթան է»,– նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլորին և մաղթել հաջողություններ:

Բանակային խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես տեսա ազատ գեներալի, որը կալանավայրի խցում ավելի ազատ է, քան իրենց շքեղ աշխատասենյակներում և ճոխ մունդիրների մեջ գտնվող շատ շատերը․ Ռուբեն Մելքոնյան

Հաջորդ գրառումը

Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին, և դուք պետք է լուծեք այդ հարցը․ Հելենի մոր բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Իմ երկիրն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության հենասյուների ամրապնդման և տարբեր ինդեքսներում դիրքերի բարելավման ուղղությամբ. Միրզոյան

14/05/2025
Պաշտոնական

Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը

14/05/2025
Պաշտոնական

Վերջին տարիների իմ գործունեության մի զգալի մասը նվիրում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին ՀՀ քաղաքացիների հետ քննարկումներին. Փաշինյանի ուղերձը

09/05/2025
Պաշտոնական

Պապիկյանն ու մյուս պաշտոնյաներն այցելել են Անհայտ զինվորի հուշահամալիր

09/05/2025
Հաջորդ գրառումը

Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին, և դուք պետք է լուծեք այդ հարցը․ Հելենի մոր բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025

ԶՈւ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Այսօր ԱԺ նիստերի...

ԿարդալDetails

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025

Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական