Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են՝ Սոմալիի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է, որ Ահմադ Մոալլիմ Ֆիքիի հետ քննարկել է Հարավային Կովկասում իրավիճակը, զարգացումները:
Նա շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Բաքվի դիրքորոշմանը Սոմալիի աջակցության համար: