Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ակնկալում ենք ձեր երկրների մասնակցությունը COP17-ի աշխատանքներին. Փաշինյան

25/07/2025
- Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն Ալթայում մասնակցել է Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի կառավարությունների ղեկավարները:   

Իր ելույթում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.  

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Տիկնայք և պարոնայք, 

Նախևառաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային բնապահպանական համաժողովին մասնակցելու հրավերի համար և երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարին՝ հյուրընկալության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ 

Խորհրդանշական է, որ այս չափազանց կարևոր թեմայի քննարկումը տեղի է ունենում Ալթայում, որը հայտնի է իր բնական գեղեցկությամբ։ 

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, 

հարգելի տիկնայք և պարոնայք,

Հայաստանը լեռնային երկիր է, որի տարածքի 80%-ը կազմված է բարձրլեռնային շրջաններից: Մեր երկիրը հայտնի է իր կլիմայական գոտիների բազմազանությամբ՝ չորային մերձարևադարձայինից մինչև ալպյան: Հայաստանն ունի բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ էնդեմիկ տեսակներ: Չորս ազգային պարկերը և երեք արգելոցները զբաղեցնում են երկրի տարածքի ավելի քան 10%-ը: Դրանց թվում է Խոսրովի արգելոցը, որի հիմքում ընկած է մարդածին անտառը, որը հիմնադրվել է 4-րդ դարում՝ որպես թագավորական որսորդավայր: Հայաստանի մարգարիտը՝ Սևանա լիճը, տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է: 

Երկրի լեռնային էկոհամակարգերը չափազանց խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Երաշտները, հեղեղումները և վարարումներն ավելի հաճախակի են դառնում։ Չնայած Հայաստանի ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով չափազանց աննշան են, մեր երկիրը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է։ Կլիմայի փոփոխության հետևանքներն արտահայտվում են սառցադաշտերի արագացված հալեցմամբ, տեղումների նվազմամբ, սողանքներով, հողի էրոզիայով և անապատացմամբ։ Ջրային ռեսուրսների պակասը հանգեցնում է արոտավայրերի և վարելահողերի արդյունավետության նվազման, ինչպես նաև անտառային ռեսուրսների կրճատման։ Այս համատեքստում կարևորում ենք ջրօգտագործման արդյունավետության բարձրացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և կաթիլային ոռոգման ծրագրերի իրականացումը։ 

Այդ իսկ պատճառով Հայաստանի Կառավարությունը հաստատել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թթ․ ծրագիրը»։ Մշակվել է «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ։ Օրինագծի նպատակն է ստեղծել իրավական և ինստիտուցիոնալ հիմք երկրում կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման համար։ 

Ազգային կարիքներին և միջազգային պարտավորություններին ի պատասխան, 2021 թվականի մայիսին Կառավարությունը հաստատել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2026 թվականների միջոցառումների ցանկը՝ այդպիսով սահմանելով հարմարվողականության ռազմավարական շրջանակը և դրա պլանավորման ջանքերը երկրում՝ ապագայում մշտական և շարունակական հիմունքներով: 

Հայաստանը ողջունում է ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը կլիմայական օրակարգի շրջանակներում, կարևոր են նաև Եվրասիական ցածր ածխածնային զարգացման ծրագրերը: 

Տիկնայք և պարոնայք, 

Կարևորելով կենսաբազմազանության պահպանումը՝ Հայաստանն իրականացնում է վայրի կենդանիների պոպուլյացիաների վերականգնման ծրագրեր: 2002 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը տալիս է զգալի արդյունքներ: Արդեն իսկ արձանագրվել է այս կենդանատեսակի մշտական բնակությունը և ձագերի բազմացումը Հայաստանում, ինչը վկայում է կովկասյան ընձառյուծի բնակավայրի և սննդապահովման կայունության հասնելու մասին: Հիմնադրամի հետ համատեղ իրականացվում է նաև կովկասյան ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը Դիլիջանի արգելոցի տարածքում: 

Հայաստանը նաև աջակցում է ՄԱԿ-ի շրջանակներում լեռնային երկրների օրակարգին: Մենք ակտիվ մասնակցում ենք ՄԱԿ-ի շրջանակներում Լեռնային երկրների բարեկամների խմբի աշխատանքներին, որը նախաձեռնել է Ղրղզստանը: Մենք նաև միացել ենք ղրղզական կողմի «Լեռնային գործընկերության խումբ» նախաձեռնությանը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի շրջանակներում: Մենք հույս ունենք, որ խումբը կդառնա կլիմայական համաժողովի շրջանակներում բանակցային գործընթացների ակտիվ մասնակից, որի նպատակով պատրաստ ենք ակտիվորեն նպաստել խմբի շրջանակներում անհրաժեշտ օրակարգի ձևավորմանը: 

Հարգելի գործընկերներ, 

Ինչպես գիտեք, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը 17-րդ հանդիպումը՝ COP17-ը կանցկացվի Հայաստանում 2026 թվականին: 

Մենք ակնկալում ենք ձեր երկրների բարձր մակարդակի պատվիրակությունների, ինչպես նաև ակադեմիական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը COP17-ի աշխատանքներին: Որպես նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի արդյունավետ երկխոսություն, մերձեցնի կողմերի դիրքորոշումները և կայացնի հավասարակշռված և բովանդակալից որոշումներ, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերն ու առաջնահերթությունները: 

Վստահ ենք, որ միասին կարող ենք զգալի ներդրում ունենալ կենսաբազմազանության պահպանման և բնական միջավայրի ռացիոնալ օգտագործման համաշխարհային ջանքերում՝ մեր մոլորակի համար համատեղ պատասխանատվության ոգուն համապատասխան:  

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն մերժում է Մակրոնի՝ պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը

Հաջորդ գրառումը

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է. Փաշինյան

01/07/2026
Պաշտոնական

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

08/06/2026
Պաշտոնական

Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկել են Հայաստանի տնտեսական հարցերը

04/06/2026
Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ռուբիոյի հայաստանյան այցի մասին

27/05/2026
Հաջորդ գրառումը

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լրահոս

Արդեն պարզ է՝ դատավորը Գագիկ Ծառուկյանի գործով ինչ որոշում պիտի կայացնի. Արեգնազ Մանուկյան

07/07/2026

Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու հրահանգն իջեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ վրեժխնդրություն իրականացնել Ծառուկյանի նկատմամբ, բայց որ այդ փոքրիկ բռնապետն այդքան փոքրոգի,...

Չեմ հիշում որևէ գործ, որն այս կարգի մտացածին լինի. ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի մեծ սիրարահարի անձնական վերաբերմունքի հետ. Տոնոյան

07/07/2026

Նախօրեին Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես ամեներկար տևած խուզարկություն, լրագրողներին այսօր ասաց ԲՀԿ  ղեկավարի...

Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել՝ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները որակելով որպես ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

07/07/2026

Սրբազանը` որպես ընդդիմությանը ընտրած անձ, պահանջում է հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած զրպարտչական հայտարարությունները և փոխհատուցել խորհրդանշական 49.7 (քառասունինը ամբողջ յոթ...

Ադրբեջանը փաստացի ստանձնել է Հայաստանի կառավարումը. Էդգար Ղազարյան

07/07/2026

Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ վերջին անգամ հանդիպել է 2026 թվականի փետրվարի 4-ին, այսինքն` մոտ հինգ ամիս առաջ։ Այդ հանդիպումը...

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

07/07/2026

Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի...

Այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյան

07/07/2026

Ավետիք Չալաբյանի ուղերձը, «Արմավիր» ՔՀԿ, 06.07.2026 ------------- Սիրելի´ բարեկամներ, գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական