«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոնի դպրոցներից մեկում սովորող աշակերտի ծնողը մեզ վրդովված բողոքեց, որ 9-րդ դասարանցի իր դստեր պատմության ուսուցիչը դասի ժամանակ, 35 հոգանոց դասարանում, ասել է. «Ոչ թե Հայոց պատմություն սովորեք, այլ՝ Համաշխարհային պատմություն: Որ Հայոց պատմություն սովորեք, մեծանաք` դաշնակցական կդառնաք, իսկ Դաշնակցությունը հայ ժողովրդին միայն վնասներ է տվել»:
Ապա բացատրել է, որ ինքը փորձում է աշխարհի քաղաքացիներ պատրաստել, այլ ոչ թե հայ կրթել, որը մի օր էլ կարող է երազել «Ծովից ծով Հայաստանի» կամ Արցախը հետ բերելու մասին»: