Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուշագրավ արդյունքներ հետխորհրդային երկրների ու Ռուսաստանի հարաբերությունների մասով. «Փաստ»

29/02/2024
- Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գրեթե բոլոր երկրներում էլ հետազոտություններ են արվում հանրային կարծիքի և այլ երկրների հետ կապված վերաբերմունքի մասով։ Խնդիրն այն է, որ հանրային ու փորձագիտական մոտեցումները որոշակիորեն իրենց ազդեցությունն են ունենում նաև տարվող արտաքին քաղաքականության վրա։ Հիմա, առավել ևս, ինչպես այլ երկրներում, այդ թվում՝ Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում տարբեր հետազոտություններ են կատարվում՝ հանրային և փորձագիտական մոտեցումները և դրանց փոփոխությունը հասկանալու համար։

Նման հետազոտություն արդեն երրորդ տարին անընդմեջ Մոսկվայում անցկացնում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Եվ այս տարի ևս ուշագրավ տվյալներ են ամփոփվել՝ կապված հետխորհրդային երկրներում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական վերաբերմունքի վարկանիշների հետ:

Ուշագրավ է, որ այս տարի հետազոտություններին մասնակցել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 400 փորձագետ՝ կրկնակի ավելի շատ, քան անցած տարի: Իրականացվել է հետխորհրդային 16 երկրում տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական փաստաթղթերի, նշյալ երկրների ղեկավարների հայտարարությունների և լրատվամիջոցների մանրամասն վերլուծություն: Հասկանալի է վերլուծության կարևորությունը Ռուսաստանի համար. ռուսական կողմը հետխորհրդային տարածքը համարում է իր համար կենսական շահերի գոտի։ Եվ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի հետ բարեկամական կոմունիկացիոն ռեժիմի շարքին է դասվել տասը երկիր՝ Հարավային Օսիա, Բելառուս, Աբխազիա, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան և Հայաստան:

Վրաստանը գնահատվել է որպես համեմատաբար բարեկամական, իսկ հինգ երկիր գրանցել է բացասական ցուցանիշներ՝ Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Մոլդովա: «Բարեկամության» ցանկում առաջատարը Հարավային Օսիան է՝ 93,5 միավորով, իսկ Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 46 միավորով: Մյուս կողմից էլ՝ ռուս փորձագետներին հետաքրքրում է, թե հետխորհրդային երկրներում ինչպիսի վերաբերմունք կա Ռուսաստանի նկատմամբ, և այս ուղղությամբ ևս ուսումնասիրություններ են կատարվում։

Դրանով է պայմանավորված, որ հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ նշվում էր, թե կոնկրետ ինչ հիմնական գործոններ են ազդում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների վրա, այդ թվում՝ բացասական իմաստով: Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման վրա առաջին հերթին ազդում է բևեռացման խորացումը, երբ գործ ունենք քաղաքական վերնախավերի՝ ապագա աշխարհակարգի արժեքների ըմբռնման հիմնարար տարբերությունների հետ։

Օրինակ՝ հետխորհրդային տարածքի որոշ երկրներ ինտեգրվել են արևմտյան մոդելին (Լատվիա, Լիտվա, Էստոնիա)։ Որոշ երկրներ գտնվում են անցումային վիճակում (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան)՝ հիմնականում կենտրոնանալով Արևմուտքի վրա։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկվում են որպես տատանվող երկրներ։ Երկրների հաղորդակցության ռեժիմների փոփոխության երկրորդ պատճառը դիտարկվում է քաղաքակրթական խոր տարանջատումը, քանի որ ներկա փուլում կրոնների, լեզուների, մշակույթների և արժեքների միջև մրցակցությունն աճում է։

Ընդ որում, մրցակցությունն ու ինտեգրման միտումները նկատվում են հետևյալ ուղղություններով. 1) ռուսական (ռուսական, խորհրդային) քաղաքակրթություն (Բելառուս, Մերձդնեստր, Հարավային Օսիա, մասամբ Աբխազիա, մասամբ Ղրղզստան). 2) թյուրքական քաղաքակրթություն (Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան); 3) արևմտյան քաղաքակրթություն (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, մասամբ Հայաստան):

Իսկ հաղորդակցության ռեժիմների դինամիկայի երրորդ պատճառն արդեն դիտարկվում է անդրսահմանային կլաստերավորման նոր պայմանների առաջացումը, որի հիմքը, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և ռուսների նկատմամբ վերաբերմունքն է։ Օրինակ՝ հակառուսական կլաստերը ստեղծվել է մերձբալթյան երկրների և Ուկրաինայի կողմից։ Իսկ կլաստերավորման մեկ այլ հիմք ապագայում կարող է ծառայել արդեն արհեստական բանականությունը: Հաղորդակցության ռեժիմների դինամիկայի հաջորդ պատճառը ռազմական ուժի գործոնի ուժեղացումն է։

Կախված ռազմաքաղաքական բլոկներում կամ հարաբերություններում ներգրավվածությունից՝ հետխորհրդային երկրները ձևավորում են իրենց սոցիալքաղաքական դիսկուրսը և հարաբերությունների կանոնները Ռուսաստանի և ռուսների հետ։ Այս գործոնի ազդեցությամբ էլ տեղի է ունենում տարածաշրջանային անվտանգության համակարգերի փոխակերպումը։ Թերևս նշված հիմնական գործոնների վերլուծությունը թույլ կտա հասկանալ, թե ինչ ուղղություններով կարող են զարգանալ հետխորհրդային երկրների ու Ռուսաստանի հարաբերությունները»:

Նախորդ գրառումը

Զեկույցը՝ մայիսին. Հատորյակներ են գրում. արդեն 5 հատոր գրել են. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Կոնդ թաղամասի բնակիչների հետ կապված ի՞նչ գումարների մասին է խոսվել քաղաքապետարանում. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

04/07/2026
Մամուլի տեսություն

Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը. «Հրապարակ»

05/06/2026
Մամուլի տեսություն

Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»

04/06/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026
Հաջորդ գրառումը

Կոնդ թաղամասի բնակիչների հետ կապված ի՞նչ գումարների մասին է խոսվել քաղաքապետարանում. «Փաստ»

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական