Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ու Ադրբեջանի միջև «միջանցքի» հարցը՝ բանավեճի առիթ Եվրախորհրդարանում

26/10/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ու Ադրբեջանի միջև «միջանցքի» հարցը այսօր բուռն բանավեճի թեմա դարձավ Եվրախորհրդարանում: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կրքերը բորբոքվեցին, երբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Միության Արտաքին գործերի և անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ժան Մարկոս Սկուպայից հետաքրքրվեցին` ինչպե՞ս է Բրյուսելը վերաբերում Ադրբեջանի այս պահանջին: Բարձրաստիճան դիվանագետը խուսափեց ուղիղ պատասխանից:

«Միջանցքի մասով` մենք չէ, որ պետք է կարծիք հայտնենք, մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կողմերի միջև երկխոսությունը խթանենք` խաղաղության պայմանագիր կնքելու համար: Իսկ այդ հարցերը կողմերը պետք է քննարկեն», – նշել է Սկուպան:

Արտգործնախարարության բարձրաստիճան դիվանագետի այս պատասխանը ներկաներին չգոհացրեց: Պատգամավորները, սակայն, շատ ավելի բուռն արձագանքեցին ԵՄ կառավարության ներկայացուցիչ Բելա Նեստերովային. հարցին` ինչպե՞ս է Բրյուսելը վերաբերում միջանցք տրամադրելու` Ադրբեջանի պահանջներին, Եվրահանձնաժողովի պաշտոնյան պարզապես պատասխանեց` տեղյակ չէ` ինչ միջանցքի մասին է խոսքը:

«Ապշած եմ լսել, որ Արտաքին հարաբերությունների ծառայությունն ասում է` չգիտի ինչ միջանցքի մասին է խոսքը: Սա ամենամեծ աշխարհաքաղաքական հարցերից մեկն է, սա կարող է հաջորդ մեծ պատերազմի պատճառը դառնալ», – արձագանքեց Սլովենիայից ընտրված Կլեմեն Գրոշեյլը:

Պատգամավորները առավոտից քննարկում էին Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ նոր զեկույցների նախագծերը:

Ադրբեջանի մասով փաստաթուղթն արձանագրում է, որ Բաքուն Միության ռազմավարական գործընկերն է, որը խոստացել է ավելացնել վառելիքի մատակարարումը նոր շուկաներ գտնելու առումով:

«Ադրբեջանը Եվրամիության ռազմավարական տնտեսական գործընկերն է մնում, մենք մոտ ենք համապարփակ համաձայնագրի կնքմանը, որ էլ ավելի կբարելավի մեր տնտեսական համագործակցությունը: Հուշագիրը, որը ստորագրվել էր եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենի և Ադրբեջանի միջև հուլիսին, մեզ հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել էներգետիկ միջոցները և նվազեցնել վառելիքի գները»:

Մանրամասն անդրադառնալով Բաքվի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու ծրագրերին` փաստաթղթի հեղինակ Ժելյանա Զովկոն մի քանի բառով խոսեց նաև այդ երկրում մարդու իրավունքներ ու խոսքի ազատության ոտնահարումների մասին` կրկին առաջացնելով ներկաների վրդովմունքն ու տարակուսանքը:

«Մենք չենք կարող հանդուրժել այդ երկրում կատարվող վայրագությունները` հանուն գազի», – հայտարարեց պատգամավոր Իզաբելա Սանտոսը` կոչ անելով այս հարցերն առավել հստակ դնել:

«Մենք չպետք է հետևենք Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լայենի օրինակին, ով հուշագիր ստորագրեց բռնապետ Ալիևի հետ, սեղմեց նրա ձեռքը` չհանդիպելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հետ: Այսօր մենք աջակցում ենք Ուկրաինային, քանի որ զոհասեղանին են մեր արժեքները, և դրանք պետք է առաջնային լինեն նաև Հայաստանի դեպքում», – պնդում էին պատգամավորները` կոչ անելով Եվրամիության պաշտոնյաներին խոսքերի փոխարեն գործի անցնել:

Չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան ընդգծեց` հարաբերությունները սերտացնելուց առաջ Բրյուսելը պետք է հստակ նախապայմաններ դնի Ադրբեջանի առաջ. «Մենք չպետք է ստենք ինքներս մեզ` նախագահ Ալիևը նախագահ Պուտինից շատ չի տարբերվում, և մեր հարաբերությունների խորացումը պետք է տեղի ունենա միայն իրական, փաստացի փոփոխություններից հետո, որոնք մինչ օրս չենք տեսել»:

Չնայած պատգամավորների կոչերին ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված քննադատություններին` այդ կառույցի ներկայացուցիչ Բելա Նեստերովան որևէ խոսք չասաց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Փոխարենն ընդգծեց, որ Միությունն աշխատում է մարդասիրական հարցերում կողմերին աջակցելու ուղղությամբ, և Ադրբեջանի ամենամեծ դոնորն է` ականազերծման հարցում:

«Հավատս չի գալիս, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը եկել է այստեղ, և որևէ բառ չի ասում մարդու իրավունքների մասին… Այդ երկրում մարդիկ կան, որոնց արտաքսել են, զրկել քաղաքացիությունից, կներեք, տիկին, մենք հասկանում ենք էներգետիկ կարիքները, բայց խոսքը միջազգային պարտավորությունների ու համաձայնագրերի կոպտագույն ոտնահարման մասին է», – վրդովվեց իսպանացի Նաչո Սանչես Ամորը:

Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մասին զեկույցներում Եվրախորհրդարանը քննադատում է Միության պասիվ դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, ընդգծելով, որ այն հնարավորություն տվեց Ռուսաստանին ու Թուրքիային էլ ավելի մեծացնել ազդեցությունը Հարավային Կովկասում: Միաժամանակ պատգամավորները ողջունում են կողմերի միջև երկխոսությանը նպաստելու` Եվրոպական Խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ջանքերը` հորդորելով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին լիովին ներգրավել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում:

«Նախագահ Միշելի, նախագահ Մակրոնի ջանքերը, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները լուրջ ազդակներ են ուղարկում, որ մենք նաև փորձում ենք հետ բերել այս երկրները Ռուսաստանից», – հայտարարեց Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն:

Զեկույցների վերջնական տեքստերը պետք է քննարկվեն և ընդունվեն հունվարին` Եվրախորհրդարանի լիագումար նիստում: Դրանք, սակայն, կիրառման պարտադիր ուժ չունեն:

Ինչպես այսօր Հայաստանի հարցով համազեկուցողը հիշեցրեց` նույն դահլիճում ավելի քան մեկ տարի առաջ հատուկ զեկույց է ընդունվել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ, սակայն, նրանք մինչ օրս մնում են Ադրբեջանի բանտերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալավերդու ՔՊ-ն բոյկոտում է նիստերը․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Արցախի հանրային խորհրդի ստեղծումը քաղաքական դաշտում մտահոգություն է առաջացրել․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, միլիոնների եկամուտ. Գալյանը տրանսպորտային միջոցները չի հայտարարագրել, «Ժողովուրդ»

16/10/2025
Մամուլի տեսություն

Դատավորներին հրահանգվել է մեկ շաբաթ շարունակ հերթապահել դատարանում. «Հրապարակ»

16/10/2025
Մամուլի տեսություն

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025
Մամուլի տեսություն

Իսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում․ «Փաստ»

11/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախի հանրային խորհրդի ստեղծումը քաղաքական դաշտում մտահոգություն է առաջացրել․ «Հրապարակ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական