Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուսինե Բադալյանը, Արփի Դավոյանը կզրկվե՞ն մանդատներից. «Հրապարակ»

19/12/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչությունը Հակոբ Ասլանյանին հեռացրեց ՔՊ-ից, իսկ Սարիկ Մինասյանին` ընդունեց։ Ասլանյանին նիստում կանգնեցրել են «գնդակահարության պատի տակ», դավաճան հռչակել՝ դավաճան Աղազարյանին պաշտպանելու համար: Պատգամավորը փորձել է մեղայականով հանդես գալ վարչապետի առաջ, թե մեծ մարդ եմ, գուցե ինձ այնքան էլ ճիշտ չեն հասկացել, ինքը ոչ թե պաշտպանել է Աղազարյանին, այլ ընդամենը առաջարկել է տալ արտահայտվելու հնարավորություն, սակայն վարչությունը միաձայն որոշել է, որ դավաճանները տեղ չունեն ՔՊ-ում, ու հորդորել են նաեւ մանդատից հրաժարվել, քանի որ այն Փաշինյանի շնորհիվ է ստացել:

Ի դեպ, Հակոբ Ասլանյանը 2019 թ. ընտրություններում մոտ 3 հազար ձայն էր ստացել` ռեյտինգային ընտրակարգով։ Ասլանյանը պատասխանել է, որ մանդատից հրաժարվել-չհրաժարվելու մասին պետք է մտածի, նոր որոշում ընդունի, վստահեցրել է՝ մինչեւ տարեվերջ կհայտնի այդ մասին: Մեր տեղեկություններով, նա չի պատրաստվում վայր դնել մանդատը։

Ի դեպ, նիստին չի մասնակցել ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը, որի նկատմամբ, ասում են, Փաշինյանը սկսել է խորը անվստահություն տածել՝ կասկածելով, որ փորձել է Անդրանիկ Քոչարյանի հետ ՔՊ-ում ազդեցության գործոն դառնալ: Հիշեցնենք, որ Արփի Դավոյանի նախաձեռնությամբ ՔՊ-ում սկսեցին քննարկել «յուրային» կոռուպցիոներների վարքը, չնայած Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ էին ՔՊ-ում ինքնաքննադատության նիստերը նախաձեռնել: Մեր աղբյուրները վստահեցնում են նաեւ, որ նա նիստերի զեկուցողներին տակից հրահանգել է՝ ում դեմ եւ ինչ խոսել:

Ապա թեման ծավալվել է, եւ սկսել են փակ նիստերի ֆորմատից դուրս քննարկել, անգամ արտահոսքեր կազմակերպել այս կամ այն կուսակցի դեմ, իսկ Փաշինյանի համոզմամբ` միայն իրեն է պատկանում այդ մենաշնորհը։ Ինքն է որոշում՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ, ում մեղադրյալի աթոռին նստեցնել, ում գնդակահարել, ում ներել: Կուսակցությունում վստահ են, որ Փաշինյանը որոշել է սանկցիաներ կիրառել եւ իրենց տեղը ցույց տալ «չափն անցած» կուսակիցներին, եւ հնարավոր է՝ մի sms էլ Արփի Դավոյանին ուղարկի։

Մյուս կողմից՝ Հովիկ Աղազարյանը բացել է ՔՊ-ի Պանդորայի արկղը. որքան էլ Փաշինյանը վախի մթնոլորտ փորձի ձեւավորել՝ ցուցադրաբար պատժելով անհնազանդ կուսակիցներին, ներսում սկսել են նրա պատժից չվախենալ: Կարծում են, որ Հովիկ Աղազարյանի պես իրենք էլ կարող են չենթարկվել Փաշինյանի հիստերիկ հրահանգներին եւ արժանանալ հանրության աջակցությանը։

Օրինակ, պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, որը չի մարսում իր մտերիմ Նարեկ Զեյնալյանին մանդատից զրկելու որոշումը, սկզբում մտածել է մանդատից ինքն էլ հրաժարվել, հետո փոշմանել է եւ հրաժարվել առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը սա ընդունել է որպես անձնական վիրավորանք եւ մեծ հանդգնություն, ու ՔՊ-ում խոսակցություններ կան, որ հաջորդ sms-ը կարող է հենց Լուլուն ստանալ:

Սակայն մտերիմները վստահեցնում են, որ Աղազարյանի եւ Ասլանյանի պես Լուլուն չի պայքարի: Ասում են` նա սկսել է «նեղ կռուգում» խոսել, որ ամենավատ երազում չէր տեսնի, որ իր երկրպագած իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այսպիսի բռնապետ կդառնա»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ում դժգոհ են 3 կուսակցություն փոխած խմբակցության ղեկավար Կոնջորյանից. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Շատ կանադացիներ ցանկանում են՝ Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը. Թրամփ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

19/06/2025
Մամուլի տեսություն

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. «Հրապարակ»

18/06/2025
Մամուլի տեսություն

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

14/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»

12/06/2025
Հաջորդ գրառումը

Շատ կանադացիներ ցանկանում են՝ Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը. Թրամփ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական