Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես կպատասխանի Հայաստանը Լուկաշենկոյին․ «Հրապարակ»

29/01/2025
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Նիկոլ Փաշինյանի` Հանրայինին տված հարցազրույցից մեկ օր հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն արեց, թե` Արցախի կորստի միակ մեղավորը Փաշինյանն է: Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես են ինքն ու Պուտինն արձագանքել Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, նաեւ ասել է, թե Փաշինյանը կկործանի Հայաստանը. «Մենք՝ ես ու Պուտինը, ապշել էինք, զանգեցի նրան, հարցրի՝ լսեցի՞ր, ասաց՝ լսեցի:

Հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել: Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից, թեեւ այդ պահին Ալիեւը պատրաստ էր համաձայնել, որ դա մի տարածք է, որտեղ հայերը պետք է ունենան լուրջ ազդեցություն, բայց ահա եւ նվեր, ո՞վ չէր օգտվի»:

Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ ՀՀ ԱԳՆ-ից դեռ չեն արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին: Մոտ կես տարի է՝ Հայաստանից որեւէ պաշտոնյա Բելառուս չի այցելում, Երեւանը Մինսկից իր դեսպանին է հետ կանչել, պատճառն Ադրբեջանում Լուկաշենկոյի հայտարարությունն էր, թե Բելառուսում հավատացել են Ադրբեջանի հաղթանակին եւ աջակցել։

Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին քննարկվում է հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Մյուս կողմից՝ հասկանում են, որ առանց Պուտինի թույլտվության Լուկաշենկոն նման բան չէր ասի։

Ի դեպ, կան լուրեր, որ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը շատ կոշտ է եղել, չնայած Փաշինյանը փորձել է արդարանալ, որ ԵՄ-ին անդամակցությունը չի նշանակում հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, սակայն Պուտինը շատ չոր է խոսել նրա հետ` որ այդ քայլը լավ տեղ չի տանելու Հայաստանը։ Ուստի հնարավոր է` Փաշինյանը Լուկաշենկոյի դեմ կոնկրետ քայլեր չնախաձեռնի, մի քանի լաչառ հայտարարությամբ կսահմանափակվի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ երկրների դեսպաններն այսօր որոշում կկայացնեն Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Փոփոխությունների անխուսափելիություն. մաս առաջին

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, միլիոնների եկամուտ. Գալյանը տրանսպորտային միջոցները չի հայտարարագրել, «Ժողովուրդ»

16/10/2025
Մամուլի տեսություն

Դատավորներին հրահանգվել է մեկ շաբաթ շարունակ հերթապահել դատարանում. «Հրապարակ»

16/10/2025
Մամուլի տեսություն

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025
Մամուլի տեսություն

Իսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում․ «Փաստ»

11/10/2025
Հաջորդ գրառումը

Փոփոխությունների անխուսափելիություն. մաս առաջին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Հոգևոր

Ճշմարտությունը չունի ժամանակ և տարածություն. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

20/10/2025

Վերջին օրերին Մայր Հայրենիքում շարունակվում են տեղի ունենալ անպարկեշտ և անվայել գործողություններ՝ ուղղված Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս...

ԿարդալDetails

Տեսանյութ. Լուվրից գողացել են Եվգենյա թագուհու՝ 1354 ադամանդով և 56 զմրուխտով զարդարված թագը և այլ զարդեր

19/10/2025

Ս. Իգնատիոս Մալոյեանի Սրբադասման պատարագ` Զմմառու մայրավանքի մէջ. Համայն հայութեան համար` պատմական աննախադէպ օր էր. «Օրեր»

19/10/2025

Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ՝ արձագանքող ու պաշտպանվող պետություն

19/10/2025

Տեսանյութեր. Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռ ժամանած ուխտավորներին

19/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական