Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմում-պահանջ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայոց ցեղասպանության հուշարձանի վերանորոգման առնչությամբ. Չեխահայ համայնք. «Օրեր»

03/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Մամուլի տեսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիմում-պահանջ Հայաստանի պատկան մարմիններին

Հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի Երևանի հուշահամալիրը 

  ա)  համահայկական նշանակություն և խորհուրդ ունի,

 բ) աշխարհով մեկ ցրված հայության համար ուխտատեղի է,

 գ) համաշխարհային մակարդակով  բացառիկ ճարտարապետական ​​​​կառույց է, որն իր մաքրությամբ և հայեցակարգով եզակի հուշարձանային գործ է հայ մոնումենտալ ճարտարապետության մեջ,

դ) վերջին տասնամյակներում  առնվազն երկու անգամ վերանորոգվել է մասնագիտական պահանջների համաձայն և առանց վանդալիզմի ենթարկվելու,

լիովին մերժելի են խոնարհումի ու մաքառման հուշարձանի նկատմամբ վերանորոգման անվան տակ կատարող պիղծ վերաբերմունքն ու հանցագործ ամենաթողության այն դրսևորումները, ինչին ականատես դարձանք բոլորս։

Թեև վերանորոգման աշխատանքներ սկսելու մասին նախապես հայտարարություն էր եղել, սակայն հանրությունը բացարձակապես չի տեղեկացվել, թե ի՞նչ է արվելու, ինչպե՞ս, ո՞ւմ կողմից և ինչպիսի՞ն կլինի վերջնական արդյունքը։

 Փոխարենը հենց սկզբից ակնհայտ է, որ վերանորոգման պատրվակով ոչ պրոֆեսիոնալ ու նման կոթողին անհարիր միջամտության է ենթարկվել 20-րդ դարի երկրորդ կեսի լավագույն հայ արվեստագետ նկարիչ-քանդակագործ Վ. Խաչատրյանի, ճարտարապետներ Ա. Թարխանյանի եւ Ս. Քալաշյանի աշխատանքը։ Ցավալի է, որ միայն կատարվածից ու մասնագետ անհատների ահազանգից հետո  ճարտարապետ Սաշուր Քալաշյանն  իր հարցազրույցում նշեց, որ աշխատանքներն իրականացվել են խայտառակ վատ ձևով, որ շինարարական կազմակերպությունը հուշարձան վերանորոգելու փորձառություն չունի։

Միայն նման փաստերի արձանագրումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ստիպված եղավ հայտարարել, որ թերևս նոր մասնագիտական խումբ ստեղծելու կարիք կա: Զարմանալի է, որ հուշահամալիրի ղեկավարությունը չի  նկատել շինարարական աշխատանքներում ներգրավված համապատասխան որակավորում և նման հուշարձանի հետ ոչ մի հուզական կապ ու պատասխանատվություն չունեցող օտար բանվորների կատարած անորակ ու բիրտ աշխատանքը, և չի ահազանգել՝ բարձրացնելով այդ կազմակերպության ծառայություններից անհապաղ հրաժարվելու հարցը։

Սա կառավարող մարմինների եւ պատասխանատու անձնանց  լիակատար ձախողումն է, որ ստեղծված սոցիալ-քաղաքական իրավիճակում իբրև դիտավորության միտում է գնահատվում։

Հետևաբար, իբրև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ճակատագրով մտահոգ հայեր, պատկան մարմիններից պահանջում ենք.

  1. Անհապաղ դադարեցնել  այդ աշխատանքները և պատասխանատվության ենթարկել հուշարձանի առնվազն երեք սյուների(մույթերի) ավերման պատճառ դարձած անձանց։
  2. Վերանորոգումն իրականացնող կազմակերպությանը պատասխանատվության ենթարկել եւ լուծարել նրա հետ կնքված պայմանագիրը։
  3. Հրապարակել հուշարձանի վերանորոգվելիք հատվածների լուսանկարչական փաստաթղթերը վերանորոգումից առաջ,  ինչպես նաև  հուշարձանի վերականգնողական հետազոտությունների ծրագիրը՝  ներառյալ վերանորոգման ընթացքում օգտագործվելիք նյութերի ցանկը:
  4.  Վերատեղադրել հուշարձանի բոլոր բնօրինակ, վանդալիզմից չկոտրված քարերը։
  5.  Վերանորոգման գործընթացի վերահսկումը փոխանցել հեղինակավոր եւ փորձառու  մասնագետներին և իրավասու հաստատություններին։
  6. Ապահովել վերանորոգման գործընթացի  լիակատար թափանցիկությունը հանրության համար։
  7. Վերահսկել, որպեսզի կատարված աշխատանքի վերջնական արդյունքը համապատասխանի հուշարձանի սկզբնական տեսքին։

Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի յուրաքանչյուր քար պատմական ու գեղագիտական արժեք ունի։ Հուշարձանը սոսկ քարե պատյան չէ, որ հնարավոր լինի  ամբողջապես դեն  նետել և փոխարինել նորով։ Ուստի սույնով նաև կոչ ենք ուղղում հայ ճարտարապետներին, գիտնականներին, արվեստագետներին, կրթության, սպորտի ոլորտի աշխատողներին և մտահոգ բոլոր անձանց միանալ վերը նշված մեր պահանջներին։

Չեխիայի հայ համայնք եւ հայկական կազմակերպություններ

Պրահա, 2.09.2025.

Բեռլինի «Եվրոպացի և Հայ մասնագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը միանում է Չեխիայի հայ համայնքի դիմում-պահանջին։

«Օրեր», Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տղամարդը մուտք է գործել տուն, փորձել խեղդել 34-ամյա կնոջն ու 1-ամյա երեխային

Հաջորդ գրառումը

Իշխանությունը խոչընդոտել է «Արցախի կանչը» հուշակոթողի բացման արարողությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

Իշխանությունը խոչընդոտել է «Արցախի կանչը» հուշակոթողի բացման արարողությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական