«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել «Նորոգշին» ընկերությունը, առգրավել ՍՊԸ-ի փաստաթղթերը։ ՍՊԸ-ն պատկանում է համայնքապետ Գեւորգ Փարսյանի հորը, որը սուբվենցիաների մեծ մասն է իրականացնում։
Փարսյանն իրավապահների ուշադրության տակ է հայտնվել այն պահից ի վեր, երբ ամիսներ առաջ, Բագրատ սրբազանի՝ Սյունիք այցի ժամանակ, ի տարբերություն մյուս համայնքապետերի, ջերմ ընդունելության արժանացրեց նրան։
Փաստորեն, ամիսներ շարունակ աշխատել են նրա ուղղությամբ։ Երեկ ողջ օրվա ընթացքում Փարսյանը եւ համայնքապետարանից որեւէ մեկը չպատասխանեց մեր հարցերին»: