Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը նորից իր «ռեպերտուարի» մեջ է, և անցել է ներքաղաքական «հարցեր լուծելու» իր սիրելի մեթոդին. «Փաստ»

24/09/2024
- Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս մենք նշել էինք, որ Նիկոլ Փաշինյանը նորից իր «ռեպերտուարի» մեջ է, և ներքաղաքական «հարցեր լուծելու» իր սիրելի մեթոդը՝ «իրավական» գործիքակազմը, վերստին բերել է առաջին պլան: Այս թեմայի հետ կապված շատ փորձագետներ կարծում են, որ ցանկացած «գործ», դրվագ Փաշինյանն օգտագործելու է վճռական քայլեր գործադրելու համար՝ վարչական լծակներն իրենց ձեռքում կենտրոնացնելու համար։ Նախօրեին «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն էլ, հղում տալով իր աղբյուրներին, նշել է, թե վերջին ձերբակալություններից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարությանը սեղմ ժամկետներում կուսակցական միասնականությունն ամրապնդել՝ պետական կառավարման մարմիններում։

Հիշեցնենք, որ օրերս ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Այդ գործողությունը ՀՀ իշխանությունները փորձեցին կապել «Արբատ» հայկական խմբավորման հետ, որը մասնակցում է ուկրաինական պատերազմին՝ ՌԴ-ի կողմից։

Ավելին, ալիքի աղբյուրները փոխանցում են, որ ՏԻՄ մարմինների աշխատակիցներին, ինչպես նաև պետական և բյուջետային տարբեր կազմակերպություններին հանձնարարված է մինչև հոկտեմբերի 10-ը ապահովել անկուսակցականների անդամակցումը ՔՊ-ին:«Չինովնիկներին վախեցնում են պարգևավճարների կրճատումներով, արձակուրդների հետաձգումներով, ինչպես նաև աշխատանքից հեռացումներով։ Իսկ «գաղափարական պատճառներով» հրաժարվողներին սպառնում են քրեական հետապնդումներով՝ կոռուպցիայի մասով կեղծված գործերով։ Բացի այդ, պահանջում են ՔՊ-ի օգտին քարոզչություն իրականացնել բնակչության շրջանում։ Ցանկանում են, որպեսզի աշխատակիցները ծառայողական սոցցանցերով և հասարակական միջոցառումների ընթացքում վարկաբեկեն ընդդիմությանն ու նրանց առաջ մղվող օրակարգը»,-գրում է ալիքը։

Սա, իհարկե, նորություն չէ: Այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է գնալ պետական կառույցների տոտալ քպացման ճանապարհով, մի քանի անգամ մենք անդրադարձել ենք: Հիմա, ինչպես երևում է, այդ գործընթացն ավելի կատաղի բնույթ է ստացել: Եվ դա իր պատճառներն ունի, որոնցից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիանալի տիրապետում է ՔՊ-ի և իր ցածր վարկանիշի մասին տվյալներին՝ԱԱԾ-ի և այլ կառույցների զեկույցներից, և ցանկանում է կոնսոլիդացնել վարչական ռեսուրսը ՔՊ-ի շուրջ՝ արևմտամետ, հակառուսական օրակարգն առաջ մղելու համար։ Վերոնշյալ տելեգրամյան ալիքի հեղինակները կարծում են, որ վարկանիշի անկման պարագայում Փաշինյանը դիմում է վարչական ռեսուրսները հրահանգով և այլ մեթոդներով միավորելու գործողությանը, քանի որ Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից առաջ մղվող տրանսպորտային, լոգիստիկ նախագծերը պետք է ցանկացած գնով կյանքի կոչվեն, իսկ առաջին հերթին՝ «Խաղաղության խաչմերուկը»։

«Անգլո-սաքսոնական ուժերը, հենվելով իրենց դաշնակից Փաշինյանի և ՔՊ-ի վրա, ցանկանում են դուրս մղել ՌԴ-ին՝Հայաստանից և Հայաստանով անցնող էներգետիկտրանսպորտային, լոգիստիկ կարևորագույն նախագծերից։ Գործող իշխանությունները պատրաստ են անգամ ճնշումներ իրականացնել բիզնես էլիտաների վրա, որպեսզի նրանք նույնպես կոնսոլիդացվեն ՔՊ-ի և Փաշինյանի ու Արևմուտքի կողմից առաջ մղվող օրակարգերի շուրջ։

Հասկանալի է, որ ՔՊ-ն կանգ չի առնելու ոչնչի առջև՝ ուժայինների, դատարանների միջոցով ստիպելով տատանվողներին կամ ընդդիմադիր հայացքներով չինովնիկներին ընտրել՝ «կա՛մ Փաշինյանի հետ, կա՛մ քրեական գործերով դեպի բանտ»։ Փաշինյանի ներքաղաքական քայլերը խոսում են այն մասին, որ նա պատրաստվում է 2026թ.-ի ԱԺ ընտրություններին կամ հանրաքվեներին՝ այդ առումով նրան անհրաժեշտ է կուռ՝ իր ենթակայության տակ գտնվող պետական ապարատ՝ լոյալ չինովնիկների բանակ։

Պետական բուրգը պետք է գտնվի Փաշինյանի ուղիղ հսկողության տակ, որպեսզի Փաշինյանը շարունակի կյանքի կոչել արևմտյան քաղաքական օրակարգը՝ ապահովագրելով իր «թիկունքը» և ներքաղաքական դաշտն ենթարկեցնելով ՔՊ-ին։ Քանի դեռ ընդդիմությունը պասիվ է և ակտիվ գործունեության առումով «թայմ-աութ» է վերցրել՝ Փաշինյանը այդ դադարն օգտագործելու է ընդդիմության շարքերը պառակտելու՝ ընդդիմադիր էլեկտորատին դեպի իրեն քաշելու և ընդդիմության հսկողության տակ գտնվող որոշակի վարչական լծակները չեզոքացնելու համար»,-գրում են ալիքի հեղինակները՝ հավելելով, որ, այսպիսով, Փաշինյանը ցանկանում է «մաքրել» հայաստանյան ներքաղաքական դաշտն ընդդիմադիր, հակափաշինյանական օջախներից՝ ճնշել ընդդիմությանն ու ողջ պետական ապարատը դարձնել վերահսկելի։

Նշվում է, որ դա իրականացնելու համար ՔՊ-ն գործի է դնելու թե՛ կոմպրոմատները չինովնիկների դեմ, թե՛ ԱԱԾ-ն, թե՛ աշխատանքից ազատելու «մտրակը»։ Ըստ հեղինակների, Փաշինյանն Արևմուտքի օրակարգը սպասարկելու և իշխանության մնալու համար գործի է դնելու բոլոր մեխանիզմները՝ նա ցանկանում է ՀՀ-ն դարձնել «հակառուսական օջախ» Հարավային Կովկասում, ինչը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց կուրատոր՝ անգլո-սաքսոնական դաշինքի երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահերից»:

Նախորդ գրառումը

Հայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է. Մաս 219. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը. ամիսներ շարունակ աշխատել են Փարսյանի ուղղությամբ. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026
Մամուլի տեսություն

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

17/07/2026
Մամուլի տեսություն

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026
Մամուլի տեսություն

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը. ամիսներ շարունակ աշխատել են Փարսյանի ուղղությամբ. «Հրապարակ»

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական