Երեքշաբթի, Ապրիլի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրիստոսն իր խաչով և դժոխք իջնելով վստահեցնում է, որ չկա այնպիսի անդունդ, ուր Աստված չի հասնի

05/04/2026
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Ավագ ուրբաթ է. քրիստոնյաներս խոնարհվում ենք Գողգոթայի բարձունքին խաչի վրա գամված Խաչյալի առջև։ Այս սուրբ օրը մարդկության պատմության ամենացավալի, բայց և ամենահուսադրող հանգրվանն է, երբ Աստվածորդին Իր չարչարանքներով բացեց հավիտենական կյանքի դռները։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսակարգի համաձայն այսօր կատարվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Խաչելության հիշատակի կարգը։

Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կամարների ներքո, խաչելության հիշատակության արարողությունը հանդիսապետեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Հայր Սուրբը, խորհրդածելով Խաչի՝ որպես զոհաբերության և անհուն սիրո խորհրդանիշի շուրջ, հավատացյալներին փոխանցեց իր հոգեշունչ պատգամը, որը լույս է սփռում մարդկային տառապանքի և աստվածային ներկայության առեղծվածի վրա.

«Հիսուսի խաչը նախ վկայում է, որ յուրաքանչյուր կյանքի մեջ Աստծու ներկայությունը զգացվում է նույնիսկ լքվածության և բացակայության փորձառության մեջ։ Ավետարանը խոսում է երկիրը պատած երեքժամյա խավարի և Հիսուսի աղաղակի մասին. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»։ Հիսուսը միայնակ ու լքված է․ նույնիսկ Աստված չի պատասխանում նրա աղաղակին։ Խաչափայտի վրա աշխարհի Փրկիչը մի կողմից՝ մերժված է մարդկանցից, այդ թվում նաև՝ յուրայիններից, մյուս կողմից՝ լքված է Աստծուց։ Թվում է՝ լսում ենք միլիոնավոր մարդկանց աղաղակները, որոնք Հիսուսի նման հարցնում են․ «Ինչո՞ւ թողեցիր մեզ»։

Եվ հանկարծ, երբ թվում է՝ կյանքը մարել է, և ամեն ինչ ավարտված է, հեթանոս հարյուրապետը հայտարարում է. «Այս մարդը իսկապես Աստծո Որդի էր»։ Սա արմատական շրջադարձ է․ հեթանոսի հավատքի խոստովանությունը վկայում է, որ հենց այդ դատապարտված, միայնակ և լքված մարդու մեջ, այդ խավարի խորքում, բնակվում է Աստված։ Հիշենք Թագավորների գրքից մի վկայություն․ «Աստված կամեցավ բնակվել մութ ամպի մեջ» (Գ Թագ․ Ը 12)։ Նույնիսկ խավարը վկայում է Աստծո ներկայության ու հավատարմության մասին, մարդու հետ Նրա լիակատար համերաշխության մասին։

Հիսուսի մահը՝ որպես չարագործի, ցույց է տալիս, որ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը։ Իսկ Նրա մահը՝ որպես լքված մարդու, վկայում է, որ Սերը երբեք չի լքում մարդուն, նույնիսկ այնտեղ, որտեղ մարդը կարծում է, թե Աստված լքել է իրեն։

Եթե Հիսուս մեռնում է մեղքի և միայնության «դժոխքում», և այդտեղ Աստված ներկա է, ուստի չկա այնպիսի դժոխք, որի դռներից Աստված դուրս է մնում։ Ինչպես ասում է հնագույն աղոթքներից մեկը․ «Դու եկար Ադամին փնտրելու երկրի վրա, բայց նրան չգտար, և իջար դժոխք»։ Ահա թե ինչու ենք Եկեղեցու «Հավատամքի» մեջ դավանում ու խոստովանում․ «Մեռավ, թաղվեց, իջավ դժոխք և երրորդ օրը հարություն առավ»։

Ժամանակակից մտածողներից մեկը գրում է․ «Նա երբեք չի լքի մեզ, այլ ինքն իսկ կանցնի անդունդը»։ Այս խոսքը բացահայտում է քրիստոնեական հավատքի խորագույն ճշմարտություններից մեկը․ Աստծո ներկայությունը պայմանավորված է ոչ թե մեր արժանավորությամբ, այլ Նրա անսահման սիրով։

Որքան էլ ընկած լինենք մեղքերի, տկարությունների կամ ներքին խավարի մեջ, Աստված չի կանգնում այդ սահմանին, այլ իջնում է մեր անկման խորխորատը՝ բարձրացնելու մեզ այնտեղից։

Քրիստոսն իր խաչով և դժոխք իջնելով վստահեցնում է, որ չկա այնպիսի անդունդ, ուր Աստված չի հասնի։ Նրա սերը չի վախենում մեր խավարից, չի խորշում մեր վերքերից, այլ հենց այդտեղ է հայտնվում՝ որպես լույս, որպես բուժում և որպես նոր կյանքի սկիզբ։

Հիսուսի չարչարանքները բացահայտում են նաև երկրորդ կարևոր ճշմարտությունը։ Հիսուսը լիակատար ազատությամբ ընտրում է խոնարհության ճանապարհը՝ հնազանդվելով Հոր ծրագրին։ Գեթսեմանիի պարտեզում «բայց ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի» խոսքը ոչ թե հանձնվելու նշան է, այլ գիտակցված ընտրություն։ Աստծո Որդին կանգնած էր արմատական ընտրության առաջ․ «սիրել Ինքն Իրե՞ն՝ Աստծուն մոռանալու աստիճան, թե՞ սիրել Աստծուն՝ ինքնամոռացման աստիճան»։

Ահա այստեղ է խաչի ամբողջ իմաստը։

Խաչը բացահայտում է Աստծո սերը, որը հասնում է ինքնամոռացության՝ հանուն մարդու, դառնում է համերաշխություն չարի բռնության զոհերի հետ, և վստահություն Աստծո զորությանը, որ դրսևորվում է խոնարհության մեջ։ Աշխարհը բարձր է գնահատում հաջողությունը, բայց Ավետարանը կյանքի առանցքում դնում է խաչված սերը։ Սա ճշմարտության մեկ այլ չափանիշ է․ հաղթանակը ինքնաընծայման մեջ է։ Այդ պատճառով խաչը մշտապես կասկածի տակ է դնում մեր պատկերացումները Աստծու մասին։ Աստծուն չի կարելի պատկերել, որովհետև Նրա ճշմարիտ պատկերը կենդանի մարդն է, իսկ քրիստոնյաների համար՝ խաչված և հարություն առած Քրիստոսը։ Վերջին դատաստանի դրվագում Քրիստոս իրեն նույնացնում է կարոտյալների հետ․ «Քաղցած էի՝ հաց տվեցիք ինձ, ծարավ էի՝ ջուր տվեցիք, հիվանդ էի՝ խնամեցիք…»։ Մինչև աշխարհի վախճանը Նա իրեն կհայտնի այս կերպ, և կճանաչվի միայն սիրող սրտերի կողմից։

Հարությունը մեկ ճանապարհ ունի՝ սիրո ճանապարհը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների

Հաջորդ գրառումը

Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի. Պեսկով

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Հռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը

05/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր Ավագ շաբաթ է․ եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

04/04/2026
Հոգևոր

Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիան կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ չմիջամտել Եկեղեցու գործերին

02/04/2026
Հոգևոր

Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

02/04/2026
Հաջորդ գրառումը

Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի. Պեսկով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանի հարցում Փաշինյանը նույնքան երկերեսանի է, որքան Ռուսաստանի դեպքում. Զատուլին

06/04/2026

«Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է փոխել երկրի կողմնորոշումը։ Նա գնում է ընտրությունների հունիսի 7-ին և մեծապես հույս ունի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմնական հույսը դնելու է պրովոկացիաների, ընտրախախտումների, իր «մեդիայի» եւ ուժայինների, իհարկե՝ նաեւ Եվրոպայի վրա. Աղասի Ենոքյան

06/04/2026

Նիկոլը Մոսկվա էր գնացել կոնկրետ գործով՝ TRIPP-ի օգտատերերը ուզում են նախագիծը առաջ մղելու գործում երկաթգծին տիրություն անել, իսկ այն ռուսական...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը

05/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը: «Ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ. Սուրեն Սուրենյանց

06/04/2026

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Մոսկվան «իրավունք ունի» քննարկելու Հայաստանի քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական