Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր Ավագ շաբաթ է․ եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

04/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:

Մեծախորհուրդ այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում: Թեև Նրա թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Այդ տեսարանն Ավետարանում նկարագրված է հետևյալ կերպ․ 

«Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Հիսուսին աշակերտել էր: Սա Պիղատոսի մոտ գնալով՝ Հիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի: Եվ Հովսեփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ: Եվ մի մեծ քար, որպես կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց: Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց» (Մատթ․ 27։57-61):  Այս օրը Քրիստոս ավերեց դժոխքը և բացեց մարդկանց հոգիների հանգստյան վայրը՝ Դրախտը:

Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:

Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

«Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպես ձյունը: Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան: Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց. այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր»» (Մատթ 28 1-6): 

Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա Հրաշափառ Հարության ավետիսը։ Ավետիսով էլ ավարտվում է Մեծ պահքը:

Ճրագալույցի Ս․ Պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը։ Սա քրիստոնյաներիս համար ցնծության և ուրախության օր է, քանի որ արժանանում ենք լսելու Տիրոջ Հարության ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Այս խորհուրդը գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Քրիստոս իր Հարությամբ հարություն տվեց նաև մեզ, որ մեղքի մեջ էինք։ Նա առավ իր ուսերին ամենքիս մեղքերը՝ չպահանջելով մեզնից ոչինչ՝ սիրուց բացի։ Տիրոջ՝ երկրորդ Ադամի Հարությունն էլ արարչագործության յուրօրինակ ձև է, քանի որ այդպիսով ողջ ժողովուրդն ազատվեց մեղքերից և ճշմարիտ ճանապարհ գտավ առ Աստված։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել․ Իրանը մերժել է

Հաջորդ գրառումը

ԵՊԲՀ-ից հանել են Շուշիի հերոսամարտի և Ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի, հետևաբար նաև Հայաստանի «բարեկամ» Զելենսկին Երևանում է

03/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախի ԱԺ-ը Եվրոպական երկրների առաջնորդներից պահանջում է հասցեական գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը

03/05/2026
Հաջորդ գրառումը

ԵՊԲՀ-ից հանել են Շուշիի հերոսամարտի և Ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական