Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ ավելի շատ հարկ կվճարենք, ավելի կաղքատանանք, բայց էլի առողջ չենք լինի. առողջապահության պարտադիր ապահովագրության խութերը

08/02/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սամվել Սողոմոնյանը։

–Պարոն Սողոմոնյան, ՀՀ կառավարությունն օրերս հաստատեց առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հայեցակարգը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ համակարգը լիարժեք կգործի 2027 թվականից։ Ի՞նչ հնարավոր ռիսկեր եք տեսնում գործընթացի՝ պարտադիր լինելու մեջ։

-Հայեցակարգային փաստաթուղթը մեծ քանակությամբ խութեր, անորոշություններ և ռիսկեր է պարունակում։ Կարելի է ասել՝ գրեթե ամբողջ փաստաթուղթը բաղկացած է հստակեցման անհրաժեշտություն ունեցող և անորոշ ձևակերպումներից։ Մասնավորապես, հստակեցված չէ, թե ինչպիսի՞ն է լինելու ապահովագրավճարի չափը, ինչպե՞ս է այն բաշխվելու գործատուի և աշխատողի միջև, բաշխվելո՞ւ է արդյոք, թե ամբողջովին մնալու է աշխատողի վրա՝ որպես լրացուցիչ ֆինանսական բեռ։

Հայեցակարգում նշված չէ, թե, այնուամենայնիվ, առաջացող ֆինանսական բեռը հավասարապես բաշխվելու է բոլո՞ր շահառուների միջև, թե՞ սոցիալական արդարության սզբունքով՝ հարուստները վճարելու են ավելի շատ, քան աղքատները։ Խոսք չկա, թե ապահովագրական ծածկույթն ինչպիսի՞ն է լինելու, ի՞նչ հիվանդություններ են մտնելու կամ չեն մտնելու դրա մեջ, ի՞նչ դեղորայք է բաշխվելու, ի՞նչ սկզբունքներ են լինելու, արդյո՞ք տրամադրվելիք դեղորայքի ցանկում ներառվելու են թանկարժեք քիմիոպրեպարատները, թե ոչ և այլն։

Խնդիրները և անորոշությունները բավականին շատ են։ Այս հայեցակարգից նաև չի երևում, թե առաջնային օղակում ինչպիսի բարեփոխումներ են իրականացվելու, որպեսզի համապարփակ առողջապահական ապահովագրությունը սկսի կատարել իր ֆունկցիան։ Այլապես այդ ամբողջ ֆինանսական բեռը կընկնի հիվանդանոցային օղակի վրա, որը շատ ավելի թանկ է, և նորաստեղծ հիմնադրամը պարզապես չի ունենա բավական միջոցներ, որպեսզի իրականացնի այդ ծառայությունների փոխհատուցումը։

Դրա համար աշխարհում չեք տեսնի մի երկիր, որն անցել է առողջապահական համապարփակ ապահովագրության՝ նախապես չբարեփոխելով իր առաջնային օղակը։ Հակառակ պարագայում ՝ փողերն ուղղակի չեն հերիքի։

–Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով՝ գործընթացն ավելի սահուն չէ՞ր լինի, եթե պետությունը սկզբում ներդներ առողջության կամավոր ապահովագրության համակարգը՝ ավելի ուշ միայն անցում կատարելով պարտադիր հայեցակարգին։

–Ուշի կամ շուտի կոնկրետ ժամկետներ չէի ուզի նշել, բայց ըստ իս՝ պետությունը պետք է շատ կարևոր գործառույթ իրականացնի, հաջողի, նոր միայն սկսի բավարար արդյունավետությամբ աշխատել։

Ամենակարևորն, ըստ իս, այն է, որ պետությունը պետք է լուծի քողարկված աշխատատեղերի և գործազրկության բարձր մակարդակի խնդիրները։ Սա ծայրահեղ կարևոր է, այլապես ստացվում է, որ նվազագույն աշխատավարձ ստացող, բայց պատշաճ հարկեր վճարող քաղաքացին սկսում է վճարել ոչ միայն իր, այլև իր հարևանի համար, որն ստանում է ավելի մեծ եկամուտ, քան ինքը՝ լինելով չգրանցված աշխատող և որևէ հարկ չվճարելով։

Սա աղաղակող սոցիալական անարդարության և դժգոհությունների է բերում։ Ապահովագրական համընդհանուր վճար մտցնելուց առաջ  պետությունը պետք է լուծի քողարկված աշխատուժի խնդիրը։ Բոլորը հնարավորինս պետք է դուրս գան ստվերից, հարկ վճարողների թիվը պետք է շեշտակի բարձրանա, նոր դրանից հետո կարելի լինի մտածել համընդհանուր առողջապահական ծածկույթի մասին։

-Մոտավոր պատկերացում ունե՞ք գործազրկության ինչ մակարդակ պետք է լինի հանրապետությունում՝ առողջապահական նոր հայեցակարգը հաջողությամբ գործարկելու։

-Այո, իմ դիտարկումներն ու հաշվարկները ցույց են տալիս, որ գործազրկության մակարդակը երկրում անհրաժեշտ է նվազեցնել 15 տոկոսից էլ ներքև, նոր միայն մտածել պարտադիր ապահովագրության մասին։

Հակառակ պարագայում՝ պետությունը շահեկան վիճակում չի հայտնվի, հակառակը՝ սխալ և ժամանակավրեպ ցանկացած բարեփոխման արդյունքում պետությունը միշտ տուժում է, որովհետև բարեփոխումն իր նպատակին չի հասնում, և բնակչության լայն շերտերի հավատը դեպի պետություն նվազում է։

Դրա համար ավելի լավ է առհասարակ բարեփոխում չսկսել, եթե վստահ չեք, որ հաջողելու եք։ Մինչդեռ Առողջապահության նախարարության՝ վերջին տարիներին նախաձեռնած մի քանի բաեփոխում արդեն իսկ կարելի է համարել տապալված, քանի որ մտածել են՝ «Եկեք մի բան սկսենք, հետո լավ կլինի»։ Բայց ոչ. հանրային առողջապահական ծրագրերը նման կերպ չեն իրականացվում։

Հ.Գ. Սամվել Սողոմոնյանը քիչ հավանական համարեց, որ նոր համակարգի ներդրումը հասարակական դժգոհության ալիք ծնի կամ հարյուր հազարավոր մարդկանց հանի փողոց, քանի որ վերջին  շրջանում հայ հասարակությունը շատ ավելի աղետաբեր հարցերի նկատմամբ իներտություն և պասսիվություն է ցուցաբերում՝ այդպես էլ չկոնսոլիդացվելով։

Մարդիկ, ըստ մեր զրուցակցի, նորամուծության ազդեցությունն իրենց մաշկի վրա կզգան երկարաժամկետ հեռանկարում, երբ կհասկանան, որ սկսել են ավելի շատ հարկ վճարել և ավելի աղքատանալ, բայց այդպես էլ առողջապահական ցուցանիշները չեն բարելավվել։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ն փակ նիստ է անում

Հաջորդ գրառումը

Թույլ չենք տալու գործը ծածկադմփոց անեն. փաստաբանը սկսում է սեփական հետաքննությունը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Թույլ չենք տալու գործը ծածկադմփոց անեն. փաստաբանը սկսում է սեփական հետաքննությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական