Հայաստանը փոստային նամականիշներ է թողարկել՝ Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական գերեզմանոցների և խաչքարերի ոչնչացման թեմայով։
Նամականիշերից մեկի վրա պատկերված է Ջուղայի հայկական գերեզմանոցը, իսկ մյուսում՝ նույն գերեզմանոցը՝ Ադրբեջանի կողմից 16-18-րդ դարերի հայկական խաչքարերի նպատակային ոչնչացումից հետո, 2005 թվականին։
Նամականիշների վրա կան համապատասխան մակագրություններ հայերեն և անգլերեն։
Նամականիշերը տպագրվել են Ֆրանսիայում՝ 15000 տպաքանակով։