Բարսելոնայի օդանավակայանում թալանել են ռուս ընտանիքի՝ գողանալով 8.5 մլն եվրո: «El Pais» պարբերականը գրում է, որ գողերը տարել են «Louis Vuitton» ու «Hermes Birkin» բրենդային պայուսակներ․ հենց դրանց մեջ է եղել ռուս ընտանիքի թանկարժեք «գողոնը»:
«Գողը, ուղեւորների գրանցման ժամանակ օգտվելով ստեղծված խառն իրավիճակից, կարողացել է «թռցնել» պայուսակները, որոնց մեջ ոչ միայն 10 հազար դոլար, այլ նաեւ թանկարժեք զարդեր ու ոսկեղեն է եղել»,- գրում է պարբերականը: