Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Օդանավակայանում ռուս ընտանիքից 8.5 մլն եվրո են գողացել

Բարսելոնայի օդանավակայանում թալանել են ռուս ընտանիքի՝ գողանալով 8.5 մլն եվրո: «El Pais» պարբերականը գրում է, որ գողերը տարել են «Louis Vuitton» ու «Hermes Birkin» բրենդային պայուսակներ․ հենց դրանց մեջ է եղել ռուս ընտանիքի թանկարժեք «գողոնը»:

«Գողը, ուղեւորների գրանցման ժամանակ օգտվելով ստեղծված խառն իրավիճակից, կարողացել է «թռցնել» պայուսակները, որոնց մեջ ոչ միայն 10 հազար դոլար, այլ նաեւ թանկարժեք զարդեր  ու ոսկեղեն է եղել»,- գրում է պարբերականը: