Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քանի ծնող է սեպտեմբերյան մարտերից հետո որոնում իր որդուն. թիվը Պաշտպանության նախարարությունը դեռևս չի հրապարակում

11/10/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դատաբժշկական կենտրոնում մի քանի օր առաջ ավարտել են սեպտեմբերյան մարտերում զոհված զինծառայողների ԴՆԹ նույնականացման աշխատանքը։

«Մենք մի կողմ դրեցինք մեր բոլոր քրեական գործերը և զբաղվեցինք միայն այդ նմուշներով, միայն ծնողներով, և այն նմուշները, որոնք մեզ ներկայացվել են, այս պահին ամբողջ գործողություններն ավարտված են», – «Ազատությանը» հաղորդել է Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը:

Բոլոր մարմինները լիարժեք նույնականացվել են, հավելում է նա, նրբորեն նկատում, որ ծնողներն այս անգամ որևէ կասկած չեն հայտնել և տարել ու հուղարկավորել են իրենց որդիներին. «Ծնողներ կային, որ երբ որ գերիներին հանձնեցին, դրանից հետո եկան, մենք հասկացանք, որ հույսները կտրեցին, եկան»:

Սեպտեմբերի 13-ից են այստեղ սկսել ԴՆԹ փորձաքննությունները, սկզբում արյան նմուշներ էին, որ ԴՆԹ բնութագրի մշակման տեսանկյունից ավելի քիչ ժամանակ է պահանջում, հետո արդեն ոսկրային:

«Այո, այրված դիակներ ունեցել ենք, խնդիր ունեցել ենք, ցանկացած ԴՆԹ բնութագիր որ ստացել ենք, կրկնել ենք ևս մեկ անգամ, որը մենք պարտավոր ենք անել, այ հենց դրա համար եմ ասում՝ մենք այստեղ ժամանակի խնդիր չունենք, խնդիր ունենք ճշգրիտ նույնականացման՝ լիարժեք բնութագիր ստանալու համար», – նշել է նա:

Ավելի քան 200 զոհ ու անհետ կորած սեպտեմբերյան այս մարտերի հետևանքով. թվերի հստակեցում պաշտոնապես առայժմ չկա, դատաբժշկական կենտրոնում նույնականացման ենթակա մարմիններ արդեն չկան, բայց կան ծնողներ, որ արյուն են հանձնում՝ իրենց որդիներին թեկուզ զոհված գտնելու համար: Քանի ծնող է այս մարտերից հետո որոնում իր որդուն՝ այս թիվն էլ Պաշտպանության նախարարությունը դեռևս չի հրապարակում:

«Կամոյինն ա, Արթուրինն ա, իմն ա, Վարիկին ա, ու էլի ծնողներ կան, որ իրենց երեխեքը մինչև առայսօր անհայտ են», – ասում է Սերժիկ Ղազարյանը, հավելելով՝ միայն 8 զինծառայող՝ Վերին Շորժայի դիրքերից չկան՝ իր տղան նրանց հետ: Ինքը փնտրել է որդուն Ադրբեջանի հանձնած 95 մարմինների մեջ, չկա. «Եղել է 14 ծնող, որից 6-ը դիերը արդեն տվել են ծնողներին, իսկ էն մնացածը սպասողական վիճակում են՝ չգիտեն՝ գերի են, թե հլը ձորակի մեջ են կամ ուր են»:

Ենթադրում է, որ որդին Վերին Շորժայի ձորերում է մնացել, իսկ որոնողական աշխատանք սկսելու հնարավորություն ադրբեջանական կողմը չի տալիս: Սերժիկ Ղազարյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունն էլ ոչինչ չի անում անհետ կորած զինվորների ճակատագրերը պարզելու համար: Ինքը 15 օր առաջ ամեն դեպքում արյուն է հանձնել, որևէ համընկում չկա:

Դատաբժշկական կենտրոնի միջանցքում երկու մեծ սառնարաններ կան, այստեղ խոր սառեցմամբ, կոդավորված պահվում են զոհերի փորձաքննության ենթարկված ոսկրային նմուշները:

«Որպեսզի ցանկցած պահի, ցանկացած գործողություն, որ կուզեն անել կամ կամ կրկնել, կամ վերահաստատեն, Քննչական կոմիտեի միջնորդությամբ մենք նմուշները ներկայացնում ենք անձերին, որոնք որ կուզն դուրս տանել», – նշում է Մարինե Բաղդասարյանը:

Այդ դաժան արխիվում 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներին վերջերս ավելացել են այս մարտերում զոհվածների նմուշները:

«Ազատություն» ռկ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինն ու Զելենսկին համաձայնել են մասնակցել G20-ին

Հաջորդ գրառումը

Ռուսաստանի միջնորդական ջանքերը դուրս մղելու փորձ ենք նկատում. Զախարովան մեղադրել է Բրյուսելին

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հասարակություն

Մարդասպանը Չարենցավանի եկեղեցում, հուղարկավորության ժամանակ դանակով հարձակվել է մահացածի կնքահոր վրա

11/10/2025
Հասարակություն

Սպանվել է 18-ամյա արցախցի

04/10/2025
Հասարակություն

4 հնդիկ տեղափոխվել է հիվանդանոց, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

03/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանի միջնորդական ջանքերը դուրս մղելու փորձ ենք նկատում. Զախարովան մեղադրել է Բրյուսելին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական