Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքային իշխանությունները պետք է քամահրական վերաբերմունքի համար հայցեն լրագրողների ներողամտությունը. Աշոտ Մելիքյան

13/10/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելը համարում ենք հետընթաց և շատ վատ նախադեպ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Շատ լավ հիշում ենք, որ 4 տարի առաջ՝ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը, լրագրողները ներկա էին և միջոցառման պատշաճ լուսաբանում իրականացրեցին։ Ավելին՝ այն ժամանակ վերացվեցին նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք գործող սահմանափակումները։ Այսինքն՝ նրանք ուզում էին հավատարմագրման գործընթաց նախաձեռնել, նույնիսկ արդեն նախաձեռնել էին։

Մեր կազմակերպությունը նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններում հավատարմագրում չպետք է լինի, և լրագրողները ելումուտը պետք է ազատ լինի, քանի որ իրենք՝ ՏԻՄ-երը պետք է շահագրգռված լինեն հասարակության համար բաց լինել»,- ասաց մեր զրուցակիցը։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ իր այս քայլով Երևանի նորընտիր քաղաքապետը ցույց է տալիս, որ այնքան էլ տրամադրված չէ պատշաճ համագործակցել լրատվամիջոցների հետ։

«Դրա համար էլ մենք՝ լրագրողական 10 կազմակերպությունների ներկայացուցիչներս, հայտարարությամբ պահանջում ենք, որ նախ քամահրական վերաբերմունքի համար հայցեն լրագրողների ներողամտությունը, և հրապարակային երաշխիքներ տրվեն, որ լրատվամիջոցների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ աշխատանքները պատշաճ կերպով են կազմակերպվելու։

Այսօրվա միջադեպը մենք գնահատում ենք ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ հավաքելու և տարածելու իրավունքի, այլև հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի խախտում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի շենքում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Վերջինս, կարմիր գորգի վրա դիմավորելով և ներս հրավիրելով հյուրերին, լրագրողների բողոքներին ի պատասխան՝  նշել է, որ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են մոտենալ միայն ժամը 12:00-ին, այնուհետև չարձագանքելով լրագրողների հարցադրումներին՝ հեռացել։

Հատկանշական է, որ նախկինում երբևէ լրագրողների մուտքը քաղաքապետարնի շենք չի արգելվել, և ԶԼՄ-ների ներկայացուցիչներն անարգել մուտքի թույլտվություն են ունեցել տվյալ շենք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը. Բայդեն

Հաջորդ գրառումը

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում. Լուկաշենկոն՝ ԱՊՀ խորհրդի նիստում

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հասարակություն

Մարդասպանը Չարենցավանի եկեղեցում, հուղարկավորության ժամանակ դանակով հարձակվել է մահացածի կնքահոր վրա

11/10/2025
Հասարակություն

Սպանվել է 18-ամյա արցախցի

04/10/2025
Հասարակություն

4 հնդիկ տեղափոխվել է հիվանդանոց, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

03/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում. Լուկաշենկոն՝ ԱՊՀ խորհրդի նիստում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական