Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ), հայոց լեզվի և գրականության (6 դասաժամ), ռուսաց լեզվի (10 դասաժամ), տեխնոլոգիայի (4 դասաժամ), կերպարվեստի (2 դասաժամ), ինֆորմատիկայի, թվային գրագիտության և համակարգչային գիտության (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
Մրցույթը տեղի կունենա 25-ին՝ ժամը 12:00-ին, Հովքի միջնակարգ դպրոցում։
Տավուշի մարզպետարանն ինչո՞ւ ուսումնական տարվա սկզբին չի լուծել Հովքի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերը զբաղեցնելու խնդիրը, որ ուսումնական տարվա կեսին է մրցույթ է անցկացնում։ Այս տարվա հոկտեմբերին Տավուշի մարզպետարանը մրցույթ է հայտարարել Իջևանի համայնքի Բերքաբեր գյուղի «Բերքաբերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և գրականություն (15 դասաժամ), մաթեմատիկա (11 դասաժամ), ռուսաց լեզու ( 21 դասաժամ), կերպարվեստ (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
Մանկավարժների ցածր աշխատավարձի պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան։
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյան