Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ իբր մեր բնակչությունը միատարր է, ազգային փոքրամասնություններ այստեղ չկան, իբր Երեւանի միակ սինագոգի վրա հարձակումներ են եղել։
Պարզ է, որ զրպարտանքի ու կեղծարարության նպատակը շատ ավելի հեռուն է տանում՝ ադրբեջանական շահ։ Չէ՞ որ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանն ադրբեջանցիներով լցնելու, ու դրա համար հող է նախապատրաստում՝ նախ մեզ զրպարտելով՝ իբր մենք բացի հայերից, այլ ազգերի չենք հանդուրժում։
Աշխարհի շատ երկրեներում առնվազն ոչ բարյացակամ վերաբերմունքի արժանացող հրեաների րաբունապետի վկայությունններն ինքնին հակադարձում են Ալիևին։
Որպես Հայաստանում ծնված հրեա, կարող եմ ասել՝ ազգային ինքնորոշման եւ ինքնության վրա երբեք չեն եղել ազատությունը խոչընդոտող այնպիսի խնդիրներ, որ եղել են օրինակ Ուկրաինայում, որտեղ կյանքի առաջին տարիներն են ապրել ավագ եղբայրս, միջնեկ եղբայրս:
Նա ավելի «փողոցի տղա» է եղել, եւ թույլ չի տվել, որ իրեն ճնշեն, բայց վերոնշյալ երկրներում բնակվող հրեաների 80 տոկոսին երբ ասում էին՝ հրեա ես, գլուխները կախում էին եւ ցածրաձայն հաստատում:
Փառք աստծո, ինձ հետ նման բան չի եղել: Հպարտ ասում էի, որ հրեա եմ, իմ հայկական շրջապատը գիտեր, որ հրեա եմ, բացի երկկողմանի հարգանքից եւ սիրուց՝ ուրիշ բան չի եղել:
Իսկ Ռուսաստանում ստիպված էի ուժով ցույց տալ, որ հրեա եմ, ոչ թե աչքերս փախցնելով. Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Բուրշտեյն։ «Ազգ» շաբաթաթերթ, Անահիտ Հովսեփյանի «Հայաստանում, բացի երկկողմանի հարգանքից եւ սիրուց, ուրիշ բան չի եղել» հոդվածից