Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելը շատ վատ նախադեպ է, անընդունելի գործելաոճ. Բորիս Նավասարդյան

13/10/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելը շատ վատ նախադեպ է, որը խոսում է այն մասին, թե ինչպիսի գործելաոճով է փորձելու աշխատել քաղաքապետարանը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Բնականաբար, այս գործելաոճն ընդունելի չէ, և պետք է դիմել բոլոր քայլերին, որպեսզի քաղաքային իշխանությունները հրաժարվեն անընդունելի միտումներից։ Կարծում եմ՝ լրագրողների մուտքի արգելքը ցուցիչ է, թե ինչպիսի մտադրություններ կան քաղաքի ղեկավարության մոտ»,- ասաց նա։

Ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահի՝ իշխանությունները նման քայլի դիմում են, երբ  այդքան էլ վստահ չեն իրենց պոպուլյարության վրա և ցանկանում են խուսափել անհարմար իրավիճակներից, անհարկի շփումներից, սուր հարցերից և քննադատություններից։ Այդ կերպ նրանք փորձում են իրենց գործառույթներն իրականացնել՝ առանց հաշվի առնելու հասարակության արձագանքը, մինչդեռ բոլորը շատ լավ հասկանում են, որ լրագրողներն իրենց գործառույթով հասարակության ներկայացուցիչներ են։

Բորիս Նավասարդյանը միաժամանակ հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ ևս այս խնդիրը բարձրացվել է և միայն տևական քննարկումների արդյունքում է լուծում ստացել։
«Այն ժամանակ էլ ցանկանում էին, որ լրագրողները չկարողանան մուտք գործել ավագանու նիստերի դահլիճ և նիստին հետևեն էկրանից։ Մեր մասնակցությամբ քաղաքապետարանի ղեկավարության հետ բավական երկար բանակցություններ եղան, և ի վերջո լրագրողները կարողացան պնդել իրենց իրավունքները՝ ներկա գտնվելու ավագանու նիստերին։

Այն ժամանակ ևս որպես փաստարկ բերվում էր դահլիճի սահմանափակ տարածքը, բայց երբ պետք եղավ, լուծումներ գտնվեցին։ Հիմա, փաստորեն, նույն փաստարկները «վերակենդանցվում են», և այստեղ ակնհայտորեն միտում կա հասարակությունից մեկուսացնելու Երևանի ավագանու աշխատանքները»,- նկատեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Վերջում Բորիս Նավասարսյանը հավաստիացրեց, որ լրագրողների մուտքը Երևանի քաղաքապետարան արգելելու հարցը լինելու է իր և գործընկեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։

«Ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ և հետո կմտնենք անհրաժեշտ երկխոսության մեջ՝ ունենալով շատ ծանրակշիռ փաստարկներ»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի շենքում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Վերջինս, կարմիր գորգի վրա դիմավորելով և ներս հրավիրելով հյուրերին, լրագրողների բողոքներին ի պատասխան՝  նշել է, որ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են մոտենալ միայն ժամը 12:00-ին, այնուհետև չարձագանքելով լրագրողների հարցադրումներին՝ հեռացել։

Հատկանշական է, որ նախկինում երբևէ լրագրողների մուտքը քաղաքապետարնի շենք չի արգելվել, և ԶԼՄ-ների ներկայացուցիչներն անարգել մուտքի թույլտվություն են ունեցել տվյալ շենք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պենտագոնի ղեկավարը ժամանել է Իսրայել

Հաջորդ գրառումը

Բաքվում գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հասարակություն

Մարդասպանը Չարենցավանի եկեղեցում, հուղարկավորության ժամանակ դանակով հարձակվել է մահացածի կնքահոր վրա

11/10/2025
Հասարակություն

Սպանվել է 18-ամյա արցախցի

04/10/2025
Հասարակություն

4 հնդիկ տեղափոխվել է հիվանդանոց, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

03/10/2025
Հաջորդ գրառումը

Բաքվում գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական