Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի մի մասում և Արարատի մարզի որոշ համայնքներում գազամատակարարումը դադարեցվել է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
Ըստ հաղորդագրության` ժամը 11:30-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական, Աղայան, Իսահակյան, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։