Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա գրեթե վերջնակետն է, և մենք պատրաստ ենք դրան՝ ծնկած չապրելու համար. արցախցի կին

26/12/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախցին երբեք չի հարմարվել իր վիճակին և մշտապես բողոքի ձայն է բարձրացրել՝ ի վերջո հասնելով ճնշումներից չվախենալու աստիճանի, գերադասելով ոտքի վրա մեռնել, քան ծնկած գոյատևել։ Մեր ժողովուրդն այս տրամաբանությամբ է ապրել, և երեկվա հանրահավաքն ասվածի վկայությունն է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ստեփանակերտցի Հասմիկ Միքայելյանը։

«Ես մայր եմ, որի երեք որդիները բարձրաստիճան սպաներ են, երեք պատերազմ են անցել, հիմա էլ թոռներս են ծառայում առաջնագծում։ Մենք մինչև վերջ կանգնելու ենք, մինչև վերջին շունչը պայքարելու ենք, որովհետև չենք հավատում թուրքի կեղծ քաղաքականությանը։

Մենք տարիներ շարունակ տեսել և հասկանում ենք, որ թուրքը, սկսած 1915-ից,  միշտ էլ ուզել է հային ցեղասպանել։ Այսքանը զգալով՝ մենք հաստատ գիտենք, որ թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստ չեն հարևանություն անել, այլ թշնամության են պատրաստ։ Նրանց կոչերը միայն և միայն թշնամական են»,- ասաց արցախցի կինը։

Հասմիկ Միքայելյանի խոսքով՝ երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքին մարդիկ եկել էին Արցախի տարբեր կողմերից՝ ոմանք ոտքով, ոմանք՝ մեքենաներով, ոմանք՝ ընդհուպ անթացուպերով՝ ցույց տալու, որ հաստատակամ են իրենց որոշման և պայքարի մեջ։

«Սա գրեթե վերջնակետն է, և մենք պատրաստ ենք դրան»,- ասաց նա։

Ստեփանակերտցի կինը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ դեռ 2018-ին արված առաջին հայտարարություններից է հասկացել՝ նա անկեղծ չէ։

«Փաշինյանը հայրենասիրության էժանագին շքերթ էր ցուցադրում, և դա զգալի էր նրա առաջին իսկ խոսքերից։ Նա թշնամի է, և ստեղծված իրավիճակում բոլոր ուժերը պետք է համախմբվեն, մի կողմ թողնեն իրենց հավակնությունները և հեղափոխություն անեն։

Կան հարցեր, որոնք դիվանագիտական, խելացի կոչերով հնարավոր չէ լուծել, այլ պետք է լուծել հեղափոխությամբ, այնպես, ինչպես ինքը՝ Փաշինյանն արեց։

Այլապես մենք կորցնում ենք ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Մայր Հայաստանը։ Մենք կորցրել ենք Նախիջանը, մենք կորցրել ենք Շուշին և Հադրութը, բայց չպիտի կորցնենք Հայաստանը։ Ես Փաշինյանին և իր կնոջը կոչ եմ արել մարդավայել հեռանալ, չի օգնել, որովհետև նրանք հայ ազգի թշնամիներն են»,- ամփոփեց Հասմիկ Միքայելյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրիգոր Մինասյանն Արդարադատության նախարար է նշանակվել

Հաջորդ գրառումը

Արցախի ինքնորոշման գործընթացն անշրջելի է

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Պատերազմում զույգ զավակներին կորցրած կինը Բանակի օրը որդի է ունեցել

29/01/2026
Հասարակություն

Free Armenian Hostages-ը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին. «Օրեր»

26/01/2026
Հասարակություն

2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70 %-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները

12/01/2026
Հասարակություն

Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. «Որդիների կանչ»

11/01/2026
Հաջորդ գրառումը

Արցախի ինքնորոշման գործընթացն անշրջելի է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական