Ռուսական «Доктис» հետազոտական ընկերության ինականացրած հարցումների համաձայն՝ Ռուսաստանի բնակչության մոտ կոսը՝ 46 տոկոսը, սուրճ չի խմում։ Այս մասին գրում է РИА Новости լրատվական գործակալությունը։
Հակառակ վերոնշյալ ցուցանիշի՝ սրճասերները, որ հարցվածների 13 տոկոսն են կազմել, սև ըմպելիքն օրական մինչև 5 անգամ են խմում։ Հարցվածների 35 տոկոսը սուրճը խմում է արթնանալուն պես՝ անոթի։
Հարցվածների 45 %-ն ասել է, որ սուրճը նախընտրում է կաթով խմել։ ՌԴ քաղաքացիների 26 տոկոսը՝ լուծվող սուրճի, 9 տոկոսը՝ էսպրեսոսյի կամ ամերիկանոյի սիրահար է։
Ս․Վ