Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Որդիների կանչ» ՀԿ անդամները մարզային այցելություններով ճշտում են՝ արդյոք դպրոցներից հեռացված են «Փառքի անկյունները»

15/03/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Որդիների կանչ» ՀԿ անդամները վերջին շրջանում այցելություններ են կազմակերպել ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներ՝ տեղում համոզվելու՝ արդյոք ուսումնական հաստատություններում կան զոհված զինվորների նկարներով «Փառքի անկյուններ», թե դրանք հեռացված են։

Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի  ժամանակ տեղեկացրեց ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանը, իրենք այդ նպատակով տարբեր մարզերում առանձին խմբեր են ստեղծել։

«Խումբ ունենք Գավառում, որը զբաղվում է Գավառ խոշորացված համայնքի բոլոր դպրոցներ այցելություններով։ Խումբն այցելել է նաև թանգարաններ, գրադարաններ։ Չարենցավան խոշորացված համայնքից, Արմավիրից ևս խմբեր ունենք։ Արմավիրի մարզի 90 տոկոս դպրոցներում, իդեպ, ամեն ինչ նորմալ է։

Արագածոտն այցի ժամանակ փորձեցիքն հանդիպել բնակավայրերի ղեկավարների հետ, բացատրել, թե ինչ առաքելությամբ ենք գնացել։ Մեզ շատ լավ ընդունեց Ափնագյուղի վարչական ղեկավարը, իր մեքենայով տարավ գյուղի դպրոց, որտեղ, սակայն, մանկավարժական կոլեկտիվն ագրեսիվ դիմավորեց։ Տնօրեն Սուսաննա Հակոբյանը թույլ չտվեց մոտենալ «Փառքի անկյունին»՝ պատճառաբանելով, որ որդեկորույս ծնողներն իրավունք չունեն մուտք գործել դպրոց։

Ասաց՝ մենք նկուղում դասասենյակ ունենք, այնտեղ ենք նկարները տեղափոխել։ Զինղեկն էլ սկսեց գոռգռա, թե ինքն էլ է կռված մարդ։ Հետո այնտեղից գնացինք Ալագյազ համայնք։ Դա ամբողջովին եզդիաբնակ համայնք է։ Գնացինք դպրոց, բայց տնօրենը թույլ չտվեց տեսնել «Փառքի անկյունը». ասաց՝ վերադասից հանձնարարություն կամ ցուցում չունի։ Ասաց՝ «Ես էլ եմ կռված։ Բայց ձեզ չեմ ճանաչում, կարող է՝ մահմեդական եք»։

Մեզ հանդիպած այն տնօրեններն ու մանկավարժները, որ ասում են՝ իրենք էլ են կռվել, վստահաբար կռվել են մեր տղաների հետ, տեսել նրանց նահատակությունը։ Հիմա այդ նույն մարդիկ չեն թողնում զոհվածներիծնողներին, որ գնան, նկարները տեսնեն»,- ասաց բանախոսը։

Ծաղկահովիտ համայնքի դպրոցի տնօրեն էլ Արա Ռոստոմյանին և մյուս որդեկորույս ծնողներին ասել է, որ անձամբ նրանց որդիների նկարներն իրենց «Փառքի անկյունում» չկան։ Ծնողները հակադարձել են, որ  զոհված բոլոր տղաներն իրենց տղաներն են և ցանկանում են ընդամենը գլուխ խոնարհել նրանց լուսանկարների առջև։ Ծաղկահովիտի դպրոցի տնօրենը «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներին թույլ չի տվել անգամ տեսնել այդ համայնքի բնակիչ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի նկարը։

«Դրանից հետո գնացինք Ապարանի քաղաքապետարան, այնուհետև՝ քաղաքապետարանի առջևում գտնվող դպրոց։ Այնտեղ մեզ շատ բարեհամբույր դիմավորեցին, ուղեկցեցին «Փառքի անկյուն», որտեղ, երևաց, որ լուրջ աշխատանք է կատարվել. յուրաքանչյուր զոհվածի նկար առանձին շրջանակի մեջ էր»,- պատմեց Արա Ռոստոմյանը։

Նա միաժամանակ վստահություն հայտեց, որ պաշտոնական օղակներից որևէ գրավոր հրահանգ չկա՝ հանրակրթական ուսումնական հաստատություններից հեռացնելու «Փառքի անկյունները», և համապատասխան հրահանգը, ամենայն հավանականությամբ, տրվում է ներքին կարգով։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կան միջազգային դերակատարներ, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ. Միրզոյան

Հաջորդ գրառումը

Ուր էլ գնանք, դուռը բռնակից բռնելով ենք բացում, իսկ իրենք սովոր են անգամ բռնակ լինելու պարագայում «քացով դուռը ջարդել, մտնել». զոհվածի հայր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հաջորդ գրառումը

Ուր էլ գնանք, դուռը բռնակից բռնելով ենք բացում, իսկ իրենք սովոր են անգամ բռնակ լինելու պարագայում «քացով դուռը ջարդել, մտնել». զոհվածի հայր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական...

ԿարդալDetails

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական