Ավստրալիայի լողափերից մեկում շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա։ «The Guardian» պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ավստրալական Պորտ-Մակուորի լողափում։
Գիշատիչի ճիրաններից 44-ամյա տղամարդը կարողացել է ինքնուրույն ազատվել ու ափ հասնել։ Լողափում այդ պահին գտնվող հանգստացողները տղամարդուն առաջին օգնությունն են ցույց տվել, ինչից հետո նրան ոտքերի վնասվածքներով հոսպիտալացրել են։
Նշվում է, որ Պորտ Մակուորի լողափում, որ Սիդնեյից մոտ 400 կմ է հեռու, գիշատիչներից պաշտպանող ցանցեր չկան, քանի որ լողափում մինչեւ այս դեպքը շնաձկներ ու այլ գիշատիչներ չեն երեւացել։
Ս․Վ․