Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Նոր Հաճնում ինքնասպան եղած արցախցու մարմին է հայտնաբերվել. նրա որդին զոհվել է պատերազմում

Armlur-ի տեղեկություններով՝ Նոր Հաճնում ինքնասպան եղած արցախցու մարմին է հայտնաբերվել։

Վերջինս 1937 թվականին ծնված Լ. Հ․-ն է, որը, ըստ նախնական վարկածի, շենքի բակի զրուցարանում, տանիքից կախվելով, ինքնասպան է եղել։

Նա Արցախից բռնի տեղահանված էր ու որդուն կորցրել էր պատերազմում։