Ֆրանսիական «Osenat» աճուրդի տունը վաճառել է Նապոլեոն Բոնոպարտ կայսեր գլխարկը։ Ըստ աճուրդի տան հրապարակած տեղեկատվության՝ կայսեր գլխարկը վաճառվել է ռեկորդային՝ մոտ 2 մլն եվրոյով։
«Գլխարկը մեզ է հասել կոլեկցիոներ Ժան Լուի Նուազեի հավաքածուից։ Այն այժմ վաճառվել է 1․93 մլն եվրոյով, ինչը ռեկորդային գին է։ Կայսրին պատկանող իրերի համար երբեք այդպիսի գին չի վճարվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աճուրդի տունը նախնական 600-800 հազար դոլար էր սահմանել։ Գլխարկը թվագրվում է 1810 թվականին։