Շաբաթ, 22 Օգոստոս, 2026

Նայած, թե ինչ ես ուզում տեսնել (տեսանյութեր)

«Հայտնի է՝ քանի մարդ է մասնակցել այսօրվա «հուժկու» հանրահավաքին» վերնագրով ArartNews իշխանական լրատվամիջոցը, հղում անելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությանը, գրել է.

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում ժամը 15:00-ից հրավիրել էր միասնության հանրահավաք:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:00-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5620 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

AraratNews-ը հրապարակել է այս լուսանկարը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել է նաև այս տեսանյութը՝ հանրահավաքից։

Yerevan Today ընդդիմադիր լրատվամիջոցն էլ հրապարակել է թռչնի թռիչքի բարձրութնից արված տեսանյութ՝ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած հանրահավաքից։

Կիսվել