Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միրգ-բանջարեղենի արտահանման հիմնական խնդիրը Լարսի անցակետի կուտակումներն են. սպասում ենք, որ առաջիկա տասը օրվա ընթացքում խնդիրը լուծվի. «Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն

09/06/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է «Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը։

-Պարո՛ն Բաղդասարյան, մեկնարկել է միրգ-բանջարեղենի մթերման գործընթացը։ Պրոցեսը հա՞րթ է ընթանում, ի՞նչ խոչընդոտներ կան։

-Հիմնականում, եթե տարին բերքի առումով բարեհաջող է լինում, դժվարություններ չեն ծագում։ Համայնքից համայնք մթերումների ծավալներն, իհարկե, տարբերվում են։ Կարող է, օրինակ, մի մարզում ծիրանին ցուրտը խփած լինի, այդքան հաջող բերք չլինի, մեկ այլ տեղ՝ կեռասին։ Այսինքն՝ զուտ եղանակային պայմաններից ելնելով՝ մի համայնքում կարող է շատ բերք լինել, մյուսում՝ քիչ։ Դրանով պայմանավորված էլ՝ մնացած աշխատանքն է պլանավորվում, բայց հատուկ խնդիրներ չկան։

-Կա՞ն համայնքներ, որտեղ այս կամ այն պատճառով մթերում չեք կարողանա ապահովել։

-Չեմ կարծում։

-Պարո՛ն Բաղդասարյան, քանի՞ տոննա գյուղմթերք եք նախատեսում արտահանել այս տարի։ Արտահանման ծավալների մեծացում նախանշվա՞ծ է։

-Դե, ընդհանուր տեսակարար կշռի մեջ գյուղմթերքի մեծ մասը Հայաստանից մենք ենք արտահանում։ Յուրաքանչյուր տարի «Սպայկա» ընկերությունը մոտ 50 հազար տոննա մթերում և արտահանում է իրականացնում։

-Որքա՞ն բերք է արտահանվել այս պահի դրությամբ, հիմնականում ի՞նչ։

-Մինչև հիմա և այս պահին էլ հիմնականում ջերմոցային ապրանքներ ենք արտահանում՝ լոլիկ, դդմիկ և այլն։ Առաջիկայում պատրաստվում ենք կորիզավոր մրգերի արտահանմանը՝ ծիրան, կեռաս և այլն։

-Այս տարի արտահանման ծավալների ընդլայնում նախատեսո՞ւմ եք։

-Դա ավելի շատ կախված է եղանակային պայմաններից։ Ծավալները կախված են ոչ թե մեզնից, այլ եղանակից և բերքատվությունից։ Եթե մթերված միրգ-բանջարեղենը շատ է լինում, շատ էլ արտահանում ենք։

 Իհարկե, մեծ նշանակություն ունի նաև ապրանքների շուկայական արժեքը։ Եթե մթերումները քիչ են լինում, ապրանքների գինն էլ բարձր է լինում, իսկ եթե գինը բարձր է լինում, քիչ ապրանք է վաճառվում և արդեն քիչ էլ արտահանվում է։ Այդ ամենը միմյանց փոխկապակցված է։

-Պարո՛ն Բաղդասարյան, արտահանման հետ կապված խնդիրներ կա՞ն, թե պրոցեսն ընթանում է ըստ պլանավորածի։

-Մեր հիմնական խնդիրը Լարսի անցակետի կուտակումներն են. սպասում ենք, որ առաջիկա տասը օրվա ընթացքում այդ հարցը լուծվի։ Այս պահին էլ կանգնած բեռնատարներ կան։

-Որո՞նք են «Սպայկա» ընկերության արտահանման հիմնական ուղղությունները։ Թիրախային նոր շուկաներ նախանշվա՞ծ են։

-Մենք հիմնականում աշխատում ենք ռուսական շուկայում, բայց զուգահեռ՝ աշխատանքներ են տարվում և՛ արաբական, և՛ եվրոպական շուկաների ուղղությամբ։ Արտահանումներ կատարվում են նաև այդ ուղղություններով։

-Կա՞ որևէ երկիր, որի մասով արտահանման  արգելք կամ այլ տեսակի խոչընդոտ է գործում։

-Դե, օրինակ եվրոպական սուպերմարկետների ցանցերի հետ աշխատելու համար պետք է սերտիֆիկացված արտադրողներ ունենանք։ Այդպիսիք Հայաստանում կարելի է ասել՝ չկան։ Նրանց կարելի է մատների վրա հաշվել, և այդ արտադրողները չեն կարող արտադրական մեծ ծավալներ ապահովել։

Դրա համար էլ եվրոպական շուկաների մանրածախ դաշտում աշխատելու համար հայ արտադրողների շանսերը շատ փոքր են։ Իհարկե, այնպես չէ, որ չի կարելի կամ չի ստացվում, բայց ծավալները, միևնույն է, փոքր են։

Եթե սերտիֆիկացում իրականացվի, և Հայաստանում գյուղմթերքը եվրոպական ստանդարտներով արտադրվի, եվրոպական շուկա մուտքն էլ հեշտորեն կապահովվի, և հնարավոր կլինի նորմալ աշխատել։

Իսկ ահա ռուսական շուկայում ամեն ինչ ավելի հեշտ է, որովհետև մենք նույն համակարգի մեջ ենք, և մեր ստանդարտներն ընդունելի և հասկանալի են ռուսական ֆիտոսանիտարական ծառայությունների համար։

-Պարո՛ն Բաղդասարյան, կար մի շրջան, երբ հայտարարում էիք, որ հայկական ապրանքների  պահանջարկը միջազգային շուկայում ավելի մեծ է, քան կարողանում եք արտահանել։ Այժմ այս առումով ի՞նչ վիճակ է։

-Վերջին երկու տարվա ընաթցքում ահռելի ներդրումներ են արվել՝ հատկապես կորիզավորների ինտենսիվ այգիների մշակության ոլորտում։ Գործում է պետական աջակցության ծրագիր, ներդրողներին որոշակի սուբսիդիաներ են հատկացվում, և մի քանի հազար հեկտար այգիներ են հիմնվել։ Այնպես որ, արտահանման ծավալները միանշանակ աճի միտում ունեն։

–Իսկ հավաստի՞ են տեղեկությունները, որ այս տարի ծիրանի բերքը քիչ է, և հնարավոր է՝ արտահանման հետ կապված խնդիրներ առաջանան։

-Արարատի մարզում ծիրանի բերքը վատ չէ, Արմավիրում համեմատաբար քիչ է։ Սակայն պետք է որ ծիրանի արտահանման ծավալները անցած տարվա նման լինեն։ Եթե արտառոց ոչինչ չլինի, պետք է որ այս տարի էլ 2022 թվականի ծավալով արտահանենք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանում սպասում են Էրդողանին

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն ուզում է դուրս մղել Ռուսաստանին՝ հպատակեցնելով Հայաստանին ու Ռուսաստանի դաշնակից պետություններին. Գալուզին

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն ուզում է դուրս մղել Ռուսաստանին՝ հպատակեցնելով Հայաստանին ու Ռուսաստանի դաշնակից պետություններին. Գալուզին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական