Հայաստանում պոտենցիալ աշխատուժի զգալի մասն անմրցունակ է, չունի համարժեք գիտելիք, մասնագիտական հմտություններ, արագ և փոփոխվող շուկայի կարիքները բավարարող որակներ։ Կա աշխատուժի արտադրողականություն բարձրացման հույժ անհարժեշտություն. Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Վերոնշյալ իրավիճակը գործազրկության համար պատճառ է հանդիսանում։
Մինչև 2031 թվականը մարզերում զբաղվածությունը 67 տոկոսի, 20-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թվականին կանխատեսվում է, որ կկազմի մինչև 19,6 տոկոս, կանանց զբաղվածությունը կհասնի մինչև 50,9 տոկոսի։
Թերօգտագործվող աշխատուժը 2031 թվականին կկազմաի 166 հազար մարդ՝ 2022 թվականի համամատ նվազելով 58 տոկոսով։
Նարեկ Մկրտչյանն այս թվերը ներկայացրեց զբաղվածության ռազմավարական ծրագրի համատեքստում։