Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մեր կառավարությանն ու ՄԱԿ-ին կոչ ենք անում դատապարտել Ալիեւի ռեժիմը եւ անհապաղ մարդասիրական օգնության ավիափոխադրում կազմակերպել. Սերժ Թանկյան

Երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի Stories բաժնում հրապարակել է Արցախի շրջափակման վերաբերյալ տեքստ՝ խնդրելով տարածել այն:

«Սիրելի մարդ, ձմռան կեսին Ադրբեջանը փակել է Արցախը աշխարհի մնացած մասին կապող միակ ճանապարհը… Եկեք դադարեցնենք Ադրբեջանի անողոք հարձակումը հայերի նկատմամբ:

Մեր կառավարությանն ու ՄԱԿ-ին կոչ ենք անում դատապարտել Ալիեւի ռեժիմը եւ անհապաղ մարդասիրական օգնության ավիափոխադրում կազմակերպել», – գրել է երաժիշտը: