Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Ճապոնիայում նոր տեխնոլոգիաներով արհեստական արգանդ են ստեղծել, որտեղ մարդ են «աճեցնում» 

Ճապոնիայում տրանսհումանիստներ են  բառացիորեն աճում։  

Ճապոնացի գիտնականները հայտնել են,  որ իրենք լաբորատորիայում մարդկային նորածիններ աճեցնելու շեմին են՝ արհեստական ​​արգանդում ձվաբջիջներն ու սերմնահեղուկը ինկուբացնելով։

 Դմիտրի Սվետինը «Ռիա Կատյուշա»-ում ներկայացրել է հետազոտական հոդված՝ տրանսհումանիստների սերնդի աճեցման մասին։

Սա չափազանց վտանգավոր նախաձեռնություն է, որին բոլոր երկրներն իրենց օրենսդրությամբ մինչև հիմա դեմ են եղել։

Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, ըստ The New York Post-ում մայիսի 25-ին Բեն Քոստի հրատարակած հոդվածի՝ այս նախաձեռնությանը  շուտով կաջակցեն Ավստրալիան և Նոր Զելանդիան: Ամեն դեպքում, գլոբալիստների ծրագրերում «մարդ աճեցնելու»  ուսումնասիրությունների իրականացումը նախատեսված է մինչև 2028 թվականը։

Արևմուտքն արհեստական արգանդում երեխա բեղմնավորելու ծրագիրը մեծ մասմաբ դիտարկում է որպես աջակցություն՝ երեխա չունեցող ծնեղներին, բայց հասկանալի է, որ նորագույն տեխնոլոգիաներին դիմելու մտադրությունն այնքնա էլ բարի չէ, որքան կարող է թվալ։ Սա մարդկային ցեղի բնական շարունակականության դեմ մարտահրավեր է։

The New York Pos-ը գրում է. «Անհավանականը կարող է շուտով հնարավոր դառնալ նրանց համար, ովքեր չեն կարող երեխա ունենալ։ «Նորածինները» հասանելի կլինեն բոլորին, ովքեր օգնության կարիք ունեն»։

Տրանսհումանիստները մտածում են 51-րդ սեռի մասին (53 ըստ ԱՀԿ-ի՝ մինուս նորմալ տղամարդիկ և կանայք): Ըստ պրոֆեսոր Կացուհիկո Հայաշիի՝ (Կյուսուի համալսարանիԿյուսուի համալսարանի ցողունային բջիջների կենսաբանության փորձագետ)  այս տեխնոլոգիաները կօգնեն միասեռ ծնողներին երեխա ունենալ։ Այսինքն՝ տղամարդուց ստանալու են ձվաբջիջ․ բայց այստեղ դժվար է ասել՝ իրո՞ք տղամարդուց։

Ո՛չ, արու մկից։

Կացուհիկո Հայաշին և նրա ուսանողները արու մկան մաշկի բջիջները վերածել են ցողունային բջիջների, որոնք կարող են վերածվել տարբեր տեսակի բջիջների:

Նրանք կարող են ձևավորել հյուսվածքներ, որոնք «բջջային մարդագայլ» են: Հետազոտողները այնուհետև աճեցրել են այս բջիջները, ներարկել  դեղամիջոց, որը  արու կրծողների ցողունային բջիջները փոխակերպում է կանացի բջիջների՝ դրանով իսկ արտադրելով ֆունկցիոնալ ձու:

Թեև սաղմերի միայն 1%-ը` 630-ից  7-ը վերածվեցին կենդանի մկների, հետազոտողները կարծում էին, որ փորձը կարող է պոտենցիալ կարևոր ազդեցություն ունենալ մարդու վերարտադրության վրա, ասում է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի  փորձագետը, որը չի նշել իր անունը։

«Սա կարևոր քայլ է ինչպես ցողունային բջիջների կենսաբանության, այնպես էլ վերարտադրողական կենսաբանության մեջ: Տեսականորեն, այս գործընթացը կարող է կրկնօրինակվել մարդկանց մեջ՝ կանանց արգանդում բազմապրոտեն ցողունային բջիջներով աճեցված սաղմեր ներդնելով»:

Տեխնոլոգիական փորձի հեղինակ Կացուհիկո Հայաշիի սեփական գնահատմամբ, մինչև հիմա գիտնականները կարողացել են լաբորատորիայում ստեղծել տարրական մարդկային ձվաբջիջներ և սերմնաբջիջներ, գործընթաց, որը հայտնի է որպես in vitro gametogenesis, բայց նրանք չեն կարողացել իրական սաղմեր արտադրել:

Այսպիսով, այս արհեստական ​​բեղմնավորման մեթոդը դեռ սկզբնական փուլում է, և մոտ կես դար կպահանջվի մարդու «արտադրության» համար,  իսկ հետո՝ 10-20 տարվա փորձարկում՝ համոզվելու համար, որ այս արհեստական ​​վերարտադրողական մեթոդն անվտանգ է կլինիկաներում օգտագործելու համար: Չնայած COVID-19-ի փորձը ցույց տվեց, որ փորձարկումների ժամկետները կարող են կրճատվել։  

Կարևոր է մի բան՝ Ամերիկայում նույնպես լրջորեն վախենում են իրադարձությունների նման զարգացումից։ The New York Post-ը և Բեն Քոսթը զգուշացնում են, որ սա չափազանց վտանգավոր քայլ է, որը մեծ  ռիսկեր է պարունակում։

«Մտավախություն կա նաեւ, որ մարդկանց կստիպեն իրենց կամքին հակառակ երեխա ունենալ՝ «օգտագործելով նրանց մազերը  կամ մաշկի մի կտորը»։

Մեկ այլ վտանգ՝ փաստորեն, ​​սպասարկող, ծառայություններ մատուցող  մարդիկ են ստեղծվում գլոբալիստների նոր  աշխարհի համար՝ գիտակցության սահմանափակ գործառույթներով և ֆիզիկական որոշակի պայմաններով «մարդիկ»։

 Համաշխարհային կառավարությունը՝ հիմնվելով Դավոսի WEF-ի վերնախավի և ամենամեծ ներդրումային գործառույթների վրա, հանդես եկավ ոչ միայն սուպերմարդկանց տեսքով «ծնունդներով», այլ նաև աճեցված օրգանների միջոցով մարմինների պատճանահանմամբ։

Կիսվել