Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեր սակագներով Եվրոպային էլ եք տալիս-անցնում

13/03/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տրանսպորտային պարկի թարմացումը  թվում էր, թե բարելավելու է ուղևորափոխադրման անմխիթար վիճակը, բայց կանգառներում շարունակվում են մարդկանց կուտակումները, ու մեծ ավտոբուսներն անգամ չեն փրկում։ Մարդիկ շարունակում են խցկված ճանապարհ գնալ, իսկ օրվա պիկ ժամերին նույնիսկ չեն կարողանում ոտք դնել ավտոբուս։ Վիճակն այսպիսին էր  դեռ «բարեփոխումներից» առաջ։ Ցավոք, քաղաքակիրթ ուղևորափոխադրման խնդիրը ոչ միայն չլուծվեց, այլև  խցանումներն ավելի հաճախակի դարձան: Փոխանակ բոլոր խնդիրների մանրամասն ծրագրված լուծումներ առաջարկվեն, որոնցով ե՛ւ երթուղիների, ե՛ւ փոխադրումների ողջամիտ հաշվարկված եւ փուլ առ փուլ իրականացվող համակարգ կներդրվի, քաղաքային իշխանությունը նախ  փոխադրավարձն է թանկացնում՝ գլխավոր լուծումը համարելով ոչ թե ուղեւորին արժանապատիվ սպասարկում առաջարկելը, այլ խցանումների մեջ մնալու, կանգառներում տրանսպորտին երկար սպասելու և խցկված տեղափոխվելու համար նրանից աներեւակայելի բարձր վճար գանձելը:

Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է 30 օրվա համար վճարել 8800 դրամ,  90 օրվա համար՝ 23 600 դրամ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ՝ բոլոր տարբերակները նշված ժամանակահատվածում  անսահմանափակ երթևեկելու հնարավորություն են տալիս։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների կամ բնակչության հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր։

Ի՞նչ սակագներ են գործում այլ քաղաքներում:

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հնարավոր է 64 հազար դրամին համարժեք կրոնով ձեռք բերել մեկ տարվա երթևեկության տոմս. ինչպես տեսնում ենք՝ անհամեմատ էժան,  քան Երևանում։

Թբիլիսիում նույն տոմսը 100 դոլարից էլ պակաս գին ունի. 40 լարիով ՝ 6 հազար դրամով էլ հնարավոր է ամսականը ձեռք բերել։

Շրջանառվող նախագիծը մեծ աղմուկ է բարձրացրել, ընդդիմադիրները հիշեցնում են՝ նույն պաշտոնյաները տարիներ առաջ պայքարում էին տրանսպորտի՝ ընդամենը 50 դրամ թանկացման դեմ։ Առաջարկվող սակագները  երևանցիներից շատերին է զայրացրել: Քաղաքապետարանը սակագների բարձրացումը կապում է տրանսպորտային բարեփոխումների հետ. նախագիծը ներկայացրել են այն հաշվարկով , որ մինչև սեպտեմբեր եւս 171 ավտոբուս են ձեռք բերելու։

«Եթե դուք նկատի ունեք՝ արդյոք էականորեն իրավիճակը բարելավվելու ա 171 նոր ավտոբուսների գալու դեպքում՝ համեմատ էսօրվա, այո, խոստանում եմ, որ էականորեն բարելավվելու է: Հիմա կարող ա սեպտեմբերի 1-ով չլինի ժամկետը, մի քիչ թեկուզ օբյեկտիվ պայմաններով ավտոբուսները ուշ հասնեն, որովհետև երբեմն եթե շուտ են հասնում, ուրեմն երբեմն ավելի ուշ էլ կարան հասնեն, էդ ժամանակ, ես վստահ եմ, էս որոշման ուժի մեջ մտնելն էլ կարծում եմ կերկարաձգվի: Այսինքն՝ էական բարելավում կլինի՞,  այո, կլինի՞ իդեալական վիճակ՝ ոչ, ու չի լինի երբեք, որովհետև իդեալական վիճակ երբեք չի լինում», – հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Թեեւ նախագիծը միայն համայնքապատկան ավտոբուսներին է վերաբերում, բայց սակագները կգործեն նաեւ մետրոյի ու տրոլեյբուսների համար։

Եւ վերջում մի նկատառում, որն անտեսել են ամսական, տարեկան սակագներ նախատեսողները. եթե մարդը շաբաթը երկու անգամ է գնում աշխատանքի, իսկ մնացյալ օրերին տնից է աշխատում, այսինքն՝ մոտ երկու հազար դրամ է ծախսում տրանսպորտի վրա, ինչո՞ւ պետք է որպես ամսավճար՝ մի քանի անգամ ավելի վճարի, ինչո՞ւ հնարավոր չէ սահմանել միասնական քարտ, որն ուղեւորը կլիցքավորի որքան կցանկանա՝ մինչեւ քարտի մեջ եղած գումարի սպառվելը:

Անաստասիա Միրզախանյան

ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանի տրանսպորտի նոր սակագին. դուբլ երկու

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական