Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորհրդավոր, շատերին անծանոթ  Հեդի Լամար

24/11/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

110 տարի առաջ, Վիեննայում, հրեական ընտանիքում ծնվել է  Հեդի Լամարը (11/09/1914 – 01/19/2000)

Մենք պետք է երախտապարտ լինենք անցյալ դարաշրջանի ամենագեղեցիկ կանանցից մեկին՝ հոլիվուդյան աստղին, WIFI-ի, բջջային կապի, «պայթող» հաբերի և շան լուսարձակող օձիքի գյուտի  հեղինակին։ Նա ամեն ինչում էր նորարար։

Հեդին առաջինն էր կինոյի պատմության մեջ, որ ամբողջովին մերկ հայտնվեց  ավստրիական սկանդալային «Էքստազ» (1933 թ.) ֆիլմում։

19 տարեկանում ամուսնանալով ավստրիացի միլիոնատիրոջ հետ՝ նա շուտով հեռանում է նյրանից՝ փախչելով Ամերիկա, որտեղ պայմանագիր է կնքում Հոլիվուդում Լուի Մայերի հետ։ «Սամսոն և Դալիլա», «Ալժիր» և «Տիկինը արևադարձներում» ֆիլմերում գլխավոր դերերը Լամարին դարձրեցին իր ժամանակի մեգաաստղ:

Նրա  կռվարար կերպարի մասին լեգենդներ էին հյուսվում, քանի որ  բացահայտորեն արտահայտում էր իր կարծիքը հոլիվուդյան բարքերի մասին, անաչառ և անմիջական էր,  նրան կշտամբել անարդարության համար անհնար էր։

Հեդին ուներ իրեն  նախանձողներ և թշնամիներ։ Մանկուց պաշտում էր ճշգրիտ գիտությունները՝ մաթեմատիկա, աստղագիտություն, ֆիզիկա։ 1942 թվականին Հեդին արտոնագրեց հաճախականության սկանավորման համակարգ, որը թույլ էր տալիս տորպեդներին կառավարել հեռվից։ Արտոնագիրը հիմք դարձավ տարածված սպեկտրի հաղորդակցության համար, որն այսօր օգտագործում են բջջային հեռախոսներն ու Wi-Fi-ը: Հեդին արտոնագիրը նվիրեց  ԱՄՆ-ին և հրաժարվեց որևէ վարձատրությունից ու պարգևավճարից:

Համարձակ, անզիջում, վառ անհատականություն էր, բայց, ցավոք, անհաջողակ էր սիրո մեջ։ Պերֆեկցիոնիստի շատ բարձր չափանիշներ ուներ: Միշտ փորձել է գտնել իր սրտի տղամարդուն,  ամուսնացել է 6 անգամ և նույնիսկ երկու երեխա է ունեցել՝ որդի և դուստր:

60-ականների կեսերից նա գործնականում չի նկարահանվել ֆիլմերում և չի երևացել հանրության առաջ:

Բոլորին ապշեցրել է նրա նմանությունը Վիվիեն Լիի հետ: Երկուսն էլ  ծնվել են ուղիղ մեկ տարի 4 օր տարբերությամբ, երկուսն էլ՝ Կարիճի համաստեղության  տակ։ Եվ երկուսն էլ ունեին ամեն ինչ՝ բացի կանացի երջանկությունից: Պատահականությո՞ւն էր…

Հեդին իր կյանքի վերջին 20 տարին ապրել է բոլոից մեկուսացած։ Նա միայն կարճ հեռախոսային հարցազրույցում ասել է. «Մի կարծեք, որ ես վատ տեսք ունեմ.  պարզապես չեմ ուզում որևէ մեկին տեսնել»:

 Ավստրիայի ազգային հարստություն Հեդի Լամարը՝ փայլուն դերասանուհին և գյուտարարը, մահացավ 2000 թվականի հունվարին, 85 տարեկանում, Ֆլորիդայում։

Նրա աճյունը, իր կամքի համաձայն, ցրվել է սիրելի Վիեննայում։ Հեդիի ծննդյան օրը՝ նոյեմբերի 9-ը, Ավստրիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում անվանում են Գյուտարարի օր:

2014 թվականին,  Հեդի Լամարի հարյուրամյակի կապակցությամբ Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը կանգնեցվել է նրա հուշարձանը։

Հուշարձանի վրա գրված է.

«Ֆիլմերը գոյություն ունեն պատմության կոնկրետ ժամանակաշրջանում, իսկ տեխնոլոգիան հավերժ է»:

Հեդի Լամար,  դերասանուհի, գյուտարար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆոտոշարք. «Նավարկություն». ամեն կտավ պատմում է կյանքի մասին

Հաջորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հրապարակավ չի մեկնաբանում ԱՄՆ-ում դեսպանի թեկնածությունը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հասարակություն

Մարդասպանը Չարենցավանի եկեղեցում, հուղարկավորության ժամանակ դանակով հարձակվել է մահացածի կնքահոր վրա

11/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հրապարակավ չի մեկնաբանում ԱՄՆ-ում դեսպանի թեկնածությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական